|

ՀՀԳԱԱ Բյուրականի
Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադտարանի առաջին
տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած
լեռան հարավային գեղատեսիլ լանջին։
Աստղադիտարանի գիտական
գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն երևույթների
հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից
են`
աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։
Աստղադիտարանը որպես ճարտարապետական համալիր՝ բաղկացած հիմնական և
օժանդակ կառույցներից, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել
Սաֆարյանը։
1946 թվականից ի վեր
Բյուրականում են անցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական
հանդիպումներ, ինչպես նաև Միջազգային Աստղագիտական Միության (ՄԱՄ) չորս
գիտաժողով և մեկ հերթական կոլոքվիում։
Բյուրականի
աստղադիտարանը բուն գիտական հետազոտություններին զուգահեռ իրականացնում է
նաև գիտության տարածման գործընթաց՝ պարբերական հրապարակումների,
աստղադիտարանում արդեն քանի տարի գործող երիտասարդ աստղագետների
ամառային դպրոցի, դասախոսությունների և էքսկուրսիաների միջոցով։
1998 թվականից
Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։
|