NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG




Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հիմնադրվել է 1946թ-ին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, ով էլ եղավ աստղադիտարանի առաջին տնօրենը։
ԲԱ-ն տեղակայված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանում տեղադրված է 5 դիտողական գործիք, որոնցից ամենամեծը 2,6մ հայելու տրամագծով Կասեգրեն համակարգի աստղադիտակն է, իսկ մյուսը` 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակը։
Աստղադիտարանի գիտական հետազոտությունները գլխավորապես կապված են Տիեզերքի անկայուն երևույթների հետ։
1946թ-ից սկսած՝ Բյուրականի աստղադիտարանում անցկացվել և անցկացվում են բազում գիտական միջոցառումներ՝ այդ թվում ՄԱՄ 4 սիմպոզիում և մեկ կոլոքվիում։
Աստղադիտարանի ճարտարապետական համալիրը բաղկացած է վարչական շենքից և աստղադիտակների աշտարակներից։ 1940-1950-ականներին կառուցված շենքերի նախագծերը պատկանում են Սամվել Սաֆարյանին, իսկ 1960-1980-ականներինը՝ Սարգիս Գուրզադյանին։
Գիտական հետազոտություններից զատ աստղադիտարանը կատարում է նաև տեղեկատվական գործառույթ՝ կազմակերպելով նաև այցելություններ և դասախոսություններ սիրող աստղագետների համար։

1998թ-ից Բյուրականի աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։



   Առաջին Բյուրականյան շրջահայությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» փաստագրական ժառանգություններից մեկը՝ Մարգարյանի շրջահայությունը (Առաջին Բյուրականյան շրջահայություն), ստեղծվել է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) և միակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական ժառանգությունն է Հայաստանում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հազվագյուտ գիտական ժառանգություններից մեկն է աշխարհում։


Կայացած միջոցառումներ

14-18 սեպտեմբերի, 2020թ․՝ Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ 2

7-12 սեպտեմբերի, 2020թ․՝ 7-րդ Բյուրականյան միջազգային ամառային դպրոց

2-6 սեպտեմբերի, 2019թ․՝ Տիեզերական գիտությունների և տեխնոլոգիաների տարածաշրջանային ամառային դպրոց

9-10 սեպտեմբերի, 2019թ․՝ «Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ» միջազգային գիտաժողով նվիրված Մ․ Ա․ Առաքելյանի 90 ամյակին

11-13 սեպտեմբերի, 2019թ․՝ ՄԱՄ ՀԱԿԱ 3-րդ տարածաշրջանային աստղագիտական աշխատաժողով



Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
Հեռ․՝ (+374-91) 195901
Էլ․ հասցե՝ observ@bao.sci.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017-2020, Բյուրականի աստղադիտարան