PRESS RELEASES


ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 09.03.2019


ԱՅՍՕՐ ԱՌԱՋԻՆ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑ ՅՈՒՐԻ ԳԱԳԱՐԻՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿՆ Է

1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը դարձավ համաշխարհային պատմության մեջ առաջին մարդը, ով թռիչք իրականացրեց դեպի տիեզերական բաց տարածություն: «Վոստոկ» հրթիռակիրը «Վոստոկ-1» տիեզերական հրթիռով, որի մեջ էր գտնվում Յուրի Գագարինը, «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից դուրս եկավ տիեզերք։ Թռիչքից 108 րոպե հետո Գագարինը հաջողությամբ վայրէջք կատարեց Սարատովի մարզում՝ Էնգելս քաղաքից ոչ շատ հեռու։ Սկսած 1962 թվականի ապրիլի 12-ից, Գագարինի՝ տիեզերք թռիչք կատարելու օրվանից, ամեն տարի այդ օրը նշվում է որպես Տիեզերագնացության օր։

Սոնա Ֆարմանյան



Address: 0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia
Tel: (+374-91) 195901
Email: observ@bao.sci.am

Copyright © 2018, Byurakan Astrophysical Observatory