PRESS RELEASES


ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 15.03.2019


ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԿ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԳՐՔՈՒՄ

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտական հրատարակումների թիվն ավելացավ ևս մեկով: Գիտական խորհրդի որոշմամբ լույս տեսավ Գրիգոր Բրուտյանի «Հայկական օրացույցը իր սկզբնավորումից մինչև մեր օրերը» աշխատությունը: Գիրքը նվիրված է Հայոց օրացույցների պատմությանը: Ներկայացված է օրացույցի պատմությունը Հայաստանում մեզ հայտնի ամենավաղ ժամանակներից (ն. Ք. 9000 թ.) մինչև մեր օրերը: Նախահայկյան, Հայկյան, ապա Հայոց Մեծ և հետո՝ Հայոց Փոքր (Սարկավագադիր) օրացույցների ստեղծման հանգամանքները, ներքին կառուցվածքը, որոշ էական առանձնահատկությունները ներկայացված են իբրև մեկ ընդհանուր շղթայի հաջորդական օղակներ:

Աշխատությունը նախատեսված է հայոց պատմությամբ և օրացույցների պատմությամբ հետաքրքրվող մասնագետների և ուսանողների համար:

Նվարդ Մելիքյան



Address: 0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia
Tel: (+374-91) 195901
Email: observ@bao.sci.am

Copyright © 2018, Byurakan Astrophysical Observatory