PRESS RELEASES


ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 19.03.2019


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ

Ս. թ. մարտի 15-ին ՀՀ բարձրագույն որոկավորման կոմիտեի հրամանով ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում վերաբացվեց «Ա.03.02 Աստղաֆիզիկա» մասնագիտական խորհուրդը: Այն կզբաղվի թեկնածուական և դոկտորական թեզերի պաշտպանությամբ: Խորհդի կազմում ներկայացված են ֆիզ-մաթ գիտությունների 7 դոկտորներ և 4 թեկնածուներ։ Խորհդրի նախագահն է Տիգրան Մաղաքյանը, նախագահի տեղակալը՝ Արեգ Միքայելյանը, գիտական քարտուղարը՝ Ելենա Նիկողոսյանը։ Հարկ է նշել, որ նախկինում ևս (1977թ) ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում գործել է մասնագիտական խորհուրդ «Ա.03.02 Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն» մասնագիտությամբ, որտեղ թեկնածուական և դոկտորական թեզեր են պաշտպանել բազմաթիվ գիտաշխատողներ ինչպես նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից, այնպես էլ մի շարք արտասահմանյան երկրներից: Մասնագիտական խորհրդի վերաբացման հիմք է հանդիսացել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի դիմումը։

Մելինե Ասրյան



Address: 0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia
Tel: (+374-91) 195901
Email: observ@bao.sci.am

Copyright © 2018, Byurakan Astrophysical Observatory