PRESS RELEASES


ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 10.05.2019


ՀԱՅՏՆԻ ԵՆ ԳՐՈՒԲԵՐԻ ՏԻԵԶԵՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ 2019Թ-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Ս.թ. մայիսի 9-ին հայտնի դարձան Գրուբերի տիեզերաբանության մրցանակի 2019թ-ի հաղթողները:

Տիեզերաբանական կառուցվածքի ձևավորման և գորշ նյութի շուրջ իրականացրած իրենց հսկայական աշխատանքի համար 2019թ-ի մրցանակի հաղթողներ ճանաչվեցին Նիկոլաս Քեյզերը և Ջոզեֆ Սիլքը: Վերջինս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամ է (Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի մասին ավելի մանրամասն այստեղ՝ http://vaprize.sci.am/index.php

Գրուբերի տիեզերաբանության մրցանակը համաֆինանսավորվում է Միջազգային աստղագիտական միության կողմից և տրվում է այն առաջատար գիտնականներին, մասնավորապես՝ տիեզերաբաններին, ովքեր իրենց հայտնագործություններով մեծապես նպաստել են տիեզերքի մասին մեր պատկերացումների ձևավորմանը:

Մրցանակն իր մեջ ներառում է 500,000 ԱՄՆ դոլար և ոսկե մեդալ, որը մրցանակակիրներին կհանձնվի հունիսի 28-ին:

Նշենք, որ Տիեզերաբանության մրցանակը տրվում է 2001թ.-ից:

Գրուբերի տիեզերաբանության 2019թ-ի մրցանակի մասին առավել մանրամասն այստեղ՝ https://bit.ly/2JcFLy3

Մելինե Ասրյան




Address: 0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia
Tel: (+374-91) 195901
Email: observ@bao.sci.am

Copyright © 2018, Byurakan Astrophysical Observatory