NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 09.01.2021


ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Այսօր լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արթուր Գարեգինի Նիկողոսյանի 80-ամյակը։

Ա․ Նիկողոսյանը ծնվել է 1941թ. հունվարի 9-ին Երևանում։ 1964թ-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և 1965թ-ին աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: 1966-1969թթ․ սովորել է ԲԱ ասպիրանտուրայում, 1970թ-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1986թ-ին` դոկտորական թեզ: 2007թ-ից հանդիսանում է ԲԱ գլխավոր գիտաշխատող, 2017-ից՝ «Տեսական աստղաֆիզիկա» գիտահետազոտական բաժնի վարիչ: Նա երկար տարիներ դասախոսել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, ղեկավարել է բակալավրական, մագիստրոսական և թեկնածուական թեզեր:

Ա․ Նիկողոսյանը հայ աստղաֆիզիկական դպրոցի հայտնի ներկայացուցիչներից է, ով նաև եղել է Վիկտոր Համաբարձումյանի լավագույն աշակերտներից մեկը։

Նրա գիտական աշխատանքների ոլորտներն ընդգրկում են 1) ճառագայթման տեղափոխման տեսությունը: Խմբերը և դրանց ներկայացումները կլանող ու ցրող, անհամասեռ և բազմաբաղադրիչ մթնոլորտների ճառագայթային էներգիայի տեղափոխման խնդիրներում: 2) Սպեկտրալ գծերի առաջացումը տուրբուլենտ մթնոլորտներում: 3) Արեգակի ֆիզիկան: Արեգակնային հրվիժակներում միկրոտուրբուլենտային արագությունների և կինետիկական ջերմաստիճանների որոշման եղանակների մշակումը: 4) Տիեզերական մարմինների սպեկտրների մեկնաբանումը: Լուսավոր կապույտ փոփոխականները (LBV) և λ Boo դասի աստղերը: Ստացված արդյունքները տպագրվել են միջազգային և տեղական հեղինակավոր գիտական ամսագրերում։ Ա․ Նիկողոսյանը նաև «Տեսական աստղաֆիզիկայի խնդրագրքի» հեղինակն է։

Նա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), Եվրասիական և Հայկական աստղագիտական ընկերությունների, ԲԱ գիտական և մասնագիտական խորհուրդների անդամ է, «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիրը (2018-ից):

Սիրով շնորհավորում ենք Ա․ Նիկողոսյանին ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթում քաջ առողջություն ու նոր գիտական հաջողություններ:

Մելինե Ասրյան




Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
Հեռ․՝ (+374-91) 195901
Էլ․ հասցե՝ observ@bao.sci.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017-2020, Բյուրականի աստղադիտարան