NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 15.01.2021


ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ՝ հունվարի 14-ին, տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, EAS) գործադիր խորհրդի և անդամ աստղագիտական ընկերությունների ղեկավարների ամենամյա խորհրդակցությունը, այս անգամ՝ առցանց։

Խորհրդակցությունը վարեց ԵԱԸ նախագահ Ռոջեր Դեյվիսը։ Խորհրդակցությանը մասնակցեցին 29 անդամ ընկերությունները, այդ թվում Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS)։ Հարկ է նշել, որ ՀԱԸ-ն 2001թ-ից՝ իր ստեղծման տարվանից, հանդիսանում է ԵԱԸ անդամ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց ԵԱԸ-ի քաղաքականությունը, ներկայացվեցին աստղագիտական ընկերությունների տարեկան հաշվետվությունները, և քննարկվեցին ընկերությունների միջև համագործակցությունները։ ՀԱԸ գործող նախագահ, ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը զեկուցեց տարվա գործունեության ամփոփումը՝ փաստելով ընկերության ակտիվության մասին։

Նշենք, որ ԵԱԸ հիմնադրվել է 1990թ-ին և զբաղվում է աստղագիտության տարածմամբ և զարգացմամբ Եվրոպայի ողջ տարածքում։ ԵԱԸ անցկացնում է տարեկան համագումարներ, սահմանել է մի շարք մրցանակներ, թողարկում է տեղեկագրեր։ ԵԱԸ համացանցային կայքէջն է https://eas.unige.ch/index.jsp։

Մելինե Ասրյան




Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
Հեռ․՝ (+374-91) 195901
Էլ․ հասցե՝ observ@bao.sci.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017-2020, Բյուրականի աստղադիտարան