NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 03.02.2021


«ԼՈՒՆԱ 9» ՏԻԵԶԵՐԱՆԱՎԻ՝ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ ՎԱՅՐԷՋՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ 55-ՐԴ ՏԱՐԻՆ Է

 

Այսօր` փետրվարի 3-ին, լրանում է «Լունա 9» տիեզերանավի՝ Լուսնի վրա վայրէջք կատարելու 55-րդ տարին։

«Լունա 9» տիեզերանավն առաջինն էր պատմության մեջ, որ 1966թ-ին փափուկ վայրէջք կատարեց Լուսնի վրա։ Խորհրդային Միության այս տիեզերանավը Լուսնի ուսումնասիրությանն ուղղված երկարաժամկետ ծրագրի մի մասն էր։

Տիեզերանավն արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից։ Այն կազմված էր 2 մասից, և ընդհանուր զանգվածը կազմում էր 1538 կգ, իսկ երկարությունը՝ 2,7մ։ Համաձայն վայրէջքից հետո արված նկարների՝ տիեզերանավի վայրէջքային սարքը սկզբնապես ուներ 15 աստիճան թեքություն, սակայն մակերևույթի (հողի) տեղաշարժի արդյունքում այն ստացավ 22,5 աստիճան թեքություն։ «Լունա 9»-ը Լուսնի վրա գոյատևեց 3 երկրային օր՝ մինչև վերջինիս մարտկոցի ապալիցքավորումը։ Ստացված նկարների ոսումնասիրությունից հետո գիտնականները հայտարարեցին նաև, որ այն վայրէջք է կատարել 25 մետրանոց խառնարանի մոտ։

Նշենք, որ մինչև 1966թ-ը կատարվել էին վայրէջքի տասնյակից ավելի փորձեր, բայց բոլորն անհաջող։

Ինչ վերաբերում է «Լունա 9» -ի հետագա ճակատագրին, ապա այն դեռ անհայտ է։ 2015թ-ի դրությամբ գիտնականները փորձում էին գտնել տիեզերանավը։ Սակայն թե՛ դրա չափը, թե՛ վայրէջքի տեղանքի նախնական նկարի բացակայությունը դժվարեցնում են այդ գործընթացը։

Մելինե Ասրյան




Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
Հեռ․՝ (+374-91) 195901
Էլ․ հասցե՝ observ@bao.sci.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017-2020, Բյուրականի աստղադիտարան