TOURS

      

Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ       10:00-18:00

Տևողություն՝ 40 րոպե

Ներկայիս տուն-թանգարանում (նախկինում Վիկտոր Համբարձումյանի առանձնատուն) կարող եք ծանոթանալ հայ խոշորագույն գիտնական, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կյանքին և գործունեությանը:


Տոմսի արժեքը (ՀՀ դրամ)՝

Տարբերակներ Հայ
դպրոցականներ
ՀՀ այլ
քաղաքացիներ
Արտերկրացիներ
Մեկ անձ 0 600 900
Նվազագույն արժեք 0 3000 4500



2.6մ ԱՍՏՂԱԴԻՏԱԿ       10:00-17:00

Ցերեկային այցելություն, տևողություն՝ 1 ժամ

2,6մ հայելու տրամագծով աստղադիտակն ամենամեծ աստղադիտակն է Բյուրականի աստղադիտարանում:

Այստեղ Դուք ընդհանուր տեղեկատվություն կստանաք աստղադիտակի մասին, որից հետո դիտակի ներսում՝ ապակեպատ սրահից, կտեսնեք դիտակը և կծանոթանաք վերջինիս աշխատանքին:


Տոմսի արժեքը (ՀՀ դրամ)՝

Տարբերակներ Հայ
դպրոցականներ
ՀՀ այլ
քաղաքացիներ
Արտերկրացիներ
Մեկ անձ 300 800 1200
Նվազագույն արժեք 3000 4000 6000



ԱՍՏՂԱՑՈՒՑԱՐԱՆ (ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄ)

Տևողություն՝ 30 րոպե

Աշխատանքային օրեր՝ շաբաթ և կիրակի 10։00-23։00

Աստղացուցարանն իրենից ներկայացնում է գմբեթաձև պրոյեկցիոն էկրան: Այստեղ կարող եք դիտել աստղագիտության, բնագիտության և կենդանաբանության մասին ինչպես գիտակրթական, այնպես էլ ժամանցային բնույթի անիմացիոն և մուլտիպլիկացիոն տեսաֆիլմեր:

Յուրաքանչյուր ֆիլմի տևողությունը կազմում է 25-30 րոպե։


Տոմսի արժեքը (ՀՀ դրամ)՝

Տարբերակներ Հայ
դպրոցականներ
ՀՀ այլ
քաղաքացիներ
Արտերկրացիներ
Մեկ անձ 400 1200 1800
Նվազագույն արժեք 3000 6000 9000



ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ       10:00-17:00

Տևողություն՝ 1 ժամ

(մինչև 40 հոգու համար)

Եթե ցանկանում եք Բյուրականի աստղադիտարանի գործունեության կամ աստղագիտական որևէ երևույթի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ, ապա կարող եք ամրագրել հանրամատչելի դասախոսություն Ձեր նախընտրած լեզվով:


Արժեքը՝

20000 դրամ՝ հայերեն
40000 դրամ՝ ռուսերեն
60000 դրամ՝ անգլերեն



ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՍՐԱՀ       10:00-17:00

(մինչև 40 հոգու համար)

Բյուրականի աստղադիտարանը սեմինարների անցկացման հնարավորություն է առաջարկում համալսարանների և գիտական կազմակերպությունների խմբերին:


Արժեքը՝

20000 դրամ՝ 1 ժամ
40000 դրամ՝ 4 ժամ
60000 դրամ՝ մեկ ամբողջ աշխատանքային օր



ԳԻՇԵՐԱՅԻՆ ԴԻՏՈՒՄՆԵՐ - ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՓՈՔՐ ԱՍՏՂԱԴԻՏԱԿ

Տևողություն՝ 1 ժամ

Ապր-սեպտ 20:00-24:00
Հոկտ-մարտ 20:30-24:30

Պրոֆեսիոնալ աստղադիտակի միջոցով Դուք կծանոթանաք գիշերային երկնքի գաղտնիքներին, այդ թվում համաստեղություններին և դրանց հետ կապված դիցույթներին: Եղանակային պայմաններից, տարվա եղանակից և Լուսնի փուլերից կախված՝ գիշերային այցելավարը Ձեզ կցուցադրի տվյալ պահի ամենահետաքրքիր և գրավիչ երկնային մարմինները՝
  • Լուսինը՝ խառնարաններով, «ծովերով» և հարթավայրերով
  • Մոլորակներ՝ Վեներա, Յուպիտեր, Մարս, Սատուրն, Մերկուրի
  • Վեներայի փուլերը
  • Յուպիտերի 4 (Գալիլեյան) արբանյակները՝ Իո, Եվրոպա, Գանիմեդ, Կալիստո
  • Սատուրնի օղակները՝ տարբեր դիրքերով
  • աստղեր՝ տարբեր գույների կրկնակի աստղեր
  • աստղակույտներ՝ բաց (Բազումք, Հիադներ ևն) և գնդաձև
  • միգամածություններ՝ դիֆուզ (Օրիոնի ևն) և մոլորակաձև
  • գալակտիկաներ՝ Անդրոմեդայի գալակտիկան, Մեծ Արջի համաստեղության պայծառ գալակտիկաները
  • գիսավորներ, ասուպներ
  • արհեստական արբանյակներ
Տոմսի արժեքը (ՀՀ դրամ)՝

Տարբերակներ Հայ
դպրոցականներ
ՀՀ այլ
քաղաքացիներ
Արտերկրացիներ
Մեկ անձ 500 1500 3000
Նվազագույն արժեք 5000 7500 15000

Address: 0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia
Tel: (+374-91) 195901
Email: observ@bao.sci.am

Copyright © 2017-2019, Byurakan Astrophysical Observatory