ՇՐՋԱՅՑԵՐ |
Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ 10:00-18:00 |
Տևողություն՝ 40 րոպե
Ներկայիս տուն-թանգարանում (նախկինում Վիկտոր Համբարձումյանի առանձնատուն) կարող եք ծանոթանալ հայ խոշորագույն գիտնական, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կյանքին և գործունեությանը:
Տոմսի արժեքը (ՀՀ դրամ)՝
Տարբերակներ | Հայ դպրոցականներ |
ՀՀ այլ քաղաքացիներ |
Արտերկրացիներ |
Մեկ անձ | 0 | 600 | 900 |
Նվազագույն արժեք | 0 | 3000 | 4500 |
2.6մ ԱՍՏՂԱԴԻՏԱԿ 10:00-17:00 |
Ցերեկային այցելություն, տևողություն՝ 1 ժամ
2,6մ հայելու տրամագծով աստղադիտակն ամենամեծ աստղադիտակն է Բյուրականի աստղադիտարանում:
Այստեղ Դուք ընդհանուր տեղեկատվություն կստանաք աստղադիտակի մասին, որից հետո դիտակի ներսում՝ ապակեպատ սրահից, կտեսնեք դիտակը և կծանոթանաք վերջինիս աշխատանքին:
Տոմսի արժեքը (ՀՀ դրամ)՝
Տարբերակներ | Հայ դպրոցականներ |
ՀՀ այլ քաղաքացիներ |
Արտերկրացիներ |
Մեկ անձ | 300 | 800 | 1200 |
Նվազագույն արժեք | 3000 | 4000 | 6000 |
ԱՍՏՂԱՑՈՒՑԱՐԱՆ (ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄ) |
Տևողություն՝ 30 րոպե
Աշխատանքային օրեր՝ շաբաթ և կիրակի 10։00-23։00
Աստղացուցարանն իրենից ներկայացնում է գմբեթաձև պրոյեկցիոն էկրան: Այստեղ կարող եք դիտել աստղագիտության, բնագիտության և կենդանաբանության մասին ինչպես գիտակրթական, այնպես էլ ժամանցային բնույթի անիմացիոն և մուլտիպլիկացիոն տեսաֆիլմեր:
Յուրաքանչյուր ֆիլմի տևողությունը կազմում է 25-30 րոպե։
Տոմսի արժեքը (ՀՀ դրամ)՝
Տարբերակներ | Հայ դպրոցականներ |
ՀՀ այլ քաղաքացիներ |
Արտերկրացիներ |
Մեկ անձ | 400 | 1200 | 1800 |
Նվազագույն արժեք | 3000 | 6000 | 9000 |
ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ 10:00-17:00 |
Տևողություն՝ 1 ժամ
(մինչև 40 հոգու համար)
Եթե ցանկանում եք Բյուրականի աստղադիտարանի գործունեության կամ աստղագիտական որևէ երևույթի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ, ապա կարող եք ամրագրել հանրամատչելի դասախոսություն Ձեր նախընտրած լեզվով:
Արժեքը՝
20000 դրամ՝ հայերեն
40000 դրամ՝ ռուսերեն
60000 դրամ՝ անգլերեն
ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՍՐԱՀ 10:00-17:00 |
(մինչև 40 հոգու համար)
Բյուրականի աստղադիտարանը սեմինարների անցկացման հնարավորություն է առաջարկում համալսարանների և գիտական կազմակերպությունների խմբերին:
Արժեքը՝
20000 դրամ՝ 1 ժամ
40000 դրամ՝ 4 ժամ
60000 դրամ՝ մեկ ամբողջ աշխատանքային օր
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԴԻՏՈՒՄՆԵՐ - ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՓՈՔՐ ԱՍՏՂԱԴԻՏԱԿ |
Տևողություն՝ 1 ժամ
Ապր-սեպտ 20:00-24:00
Հոկտ-մարտ 20:30-24:30
Պրոֆեսիոնալ աստղադիտակի միջոցով Դուք կծանոթանաք գիշերային երկնքի գաղտնիքներին, այդ թվում համաստեղություններին և դրանց հետ կապված դիցույթներին: Եղանակային պայմաններից, տարվա եղանակից և Լուսնի փուլերից կախված՝ գիշերային այցելավարը Ձեզ կցուցադրի տվյալ պահի ամենահետաքրքիր և գրավիչ երկնային մարմինները՝
- Լուսինը՝ խառնարաններով, «ծովերով» և հարթավայրերով
- Մոլորակներ՝ Վեներա, Յուպիտեր, Մարս, Սատուրն, Մերկուրի
- Վեներայի փուլերը
- Յուպիտերի 4 (Գալիլեյան) արբանյակները՝ Իո, Եվրոպա, Գանիմեդ, Կալիստո
- Սատուրնի օղակները՝ տարբեր դիրքերով
- աստղեր՝ տարբեր գույների կրկնակի աստղեր
- աստղակույտներ՝ բաց (Բազումք, Հիադներ ևն) և գնդաձև
- միգամածություններ՝ դիֆուզ (Օրիոնի ևն) և մոլորակաձև
- գալակտիկաներ՝ Անդրոմեդայի գալակտիկան, Մեծ Արջի համաստեղության պայծառ գալակտիկաները
- գիսավորներ, ասուպներ
- արհեստական արբանյակներ
Տարբերակներ | Հայ դպրոցականներ |
ՀՀ այլ քաղաքացիներ |
Արտերկրացիներ |
Մեկ անձ | 500 | 1500 | 3000 |
Նվազագույն արժեք | 5000 | 7500 | 15000 |