ՀՀ Գիտության Կոմիտե․ Թեմատիկ Դրամաշնորհ 21T-1C031 (2021-2023)

էքստրեմալ արտաժայթքային ակտիվությամբ
երիտասարդ աստղային օբյեկտներ

Չնայած նրան, որ աստղագիտությունը որպես գիտություն գոյություն ունի մի քանի հազարամյակ, սակայն ընդամենը 150 տարի է, ինչ ձևավորվել է նրա ժամանակակից և կարևորագույն ճյուղը՝ աստղաֆիզիկան: Իսկ ինչ վերաբերվում է աստղառաջացման հայեցակարգին, այն միայն 70 տարի առաջ է առաջադրվել Վ. Համբարձումյանի կողմից։ Աստղագիտական համայնքի ջանքերով և տարբեր մեթոդներով արդեն հայտնաբերվել են հազարավոր երիտասարդ աստղեր, ինչպես նաև նոր աստղառաջացման տիրույթներ։ Ներկայումս լիովին հաստատվել է, որ նոր ձևավորված աստղի ընդհանուր բնութագրերը և կյանքի տևողությունը որոշող հիմնական գործոնը նրա զանգվածն է:

Այս նախագիծն առաջարկում է հազվադեպ և խորհրդավոր երևույթներից մեկի ուսումնասիրությունը, որը դիտվում է աստղային էվոլյուցիայի մինչ գլխավոր հաջորդականության փուլում՝ այն է FUor և EXor օբյեկտների հզոր բռնկումները: Տվյալ նախագիծն ընդգրկում է էրուպտիվ աստղերի և մութ ամպերում գտնվող քիչ հետազոտված ինֆրակարմիր աղբյուրների որոնում, մոնիթորինգ և սպեկտրալ ուսումնասիրություն:


Նախագծի անդամներ


Տիգրան Մաղաքյան
Ղեկավար; ֆմգդ
գլխավոր գիտաշխատող

Տիգրան Մովսիսյան
ֆմգթ
առաջատար գիտաշխատող

Հասմիկ Անդրեասյան
ֆմգթ
գիտաշխատող

Կարեն Գիգոյան
ավագ լաբորանտ


Թեմայի գիտական նպատակները և խնդիրները

  • Արդեն հայտնի, բայց քիչ ուսումնասիրված էրուպտիվ աստղերի և հավանական թեկնածուների մոնիթորինգ՝ նոր բռնկումների հայտնաբերման նպատակով;
  • Հեռանկարային դաշտերում հնարավոր ժայթքումների որոնում (հատկապես աստղառաջացման մեկուսացված տիրույթներում, որոնք քիչ են ուսումնասիրված);
  • Մորֆոլոգիայով, գույնով և փոփոխականությամբ ընտրված օբյեկտների սպեկտրալ հետազոտություններ, նպատակ ունենալով, մասնավորապես, պայծառության տարբեր փուլերում սպեկտրալ հատկանիշների համեմատությունը;
  • Աստղային օբյեկտներից նյութի արտահոսքի որոնողական աշխատանքներ օպտիկական և ինֆրակարմիր տիրույթներում;
  • Ընտրված IRAS աղբյուրների ուղղակի պատկերների և սպեկտրների ստացում՝ ուղղորդված արտահոսքերի նշանների և պայծառության կտրուկ փոփոխականության հայտնաբերման նպատակով;
  • Վիրտուալ աստղադիտարանների միջոցով հասանելի դարձած այլ սպեկտրալ տիրույթների ներգրավմամբ ստացված տվյալների վերլուծություն;
  • Գիտական հոդվածների նախապատրաստում և հրապարակում, արդյունքների ներկայացում միջազգային գիտաժողովներում:
  • Ծրագիրը նախատեսում է համատեղ աշխատանք Հատուկ Աստղաֆիզիկական Աստղադիտարանի (ՀԱԱ, Ռուսաստան), Շտերնբերգի Աստղագիտական Ինստիտուտի (ՇԱԻ, Մոսկվա, Ռուսաստան) և Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) հետ:



    Հետազոտական մեթոդները և տեխնիկան

    Բյուրականում դիտումները նախատեսվում են իրականացնել Շմիդտի դասի 1մ. դիտակով, որը տվյալ դասի աշխարհի խոշարագույն դիտակներից մեկն է։ 2013-2015 թթ. ընթացքում Բյուրականի Աստղադիտարանի Շմիդտի դասի 1մ. դիտակը լիովին արդիականացվել է Հայաստանի և Ռուսաստանի մասնագետների կողմից:
    Սպեկտրալ դիտումները կանցկացվեն Ռուսաստանի ՀԱԱ-ի (SAO) 6 մ. դիտակով, օգտագործելով SCORPIO-2 բազմաֆունկցիոնալ սարքը: Սպեկտրալ տիրույթը և լուծորդությունը կկազմի 3650-7250 Å, R=3000 և 5000-7250 Å, R= 6000։
    Դիտումները մոտակա ինֆրակարմիր տիրույթում, որոնք նախատեսված են մոլեկուլային ջրածնի արտահոսքերի գրանցման համար, պետք է իրականացվեն մեր գործընկերների կողմից ՇԱԻ-ի (SAI) հարավային կայանի 2.5 մ. դիտակի օգնությամբ:


    Ակնկալվող արդյունքներ

  • Ընտրված էրուպտիվ աստղերի լուսատվության կորերը;
  • Կհայտնաբերվեն նոր աստղեր, որոնք ցույց են տալիս մեծ ամպլիտուդայով բռնկումներ, այդ թվում՝ նոր EXor և միջանկյալ օբյեկտներ;
  • Հայտնաբերված աստղերի ամբողջական սպեկտրոսկոպիկ ուսումնասիրություն, ինչը թույլ կտա հետևել նյութի արտահոսքի ինտենսիվության և արագության փոփոխություններին բռնկման ամբողջ ընթացքում;
  • Արտահոսքերի հետ կապված որոշ ինֆրակարմիր աղբյուրների բնույթի ճշգրտում;
  • Նոր տարածված արտահոսքերի հայտնաբերում, ինչը կարող է պատկերացում տալ բռնկումային ակտիվության պատմության մասին։ Թեև այս կարծիքը ընդունված է շատերի կողմից, սակայն դժվար է գտնել բռնկումների և արտահոսքի հանգույցների միջև հստակ կապը։ Այնուամենայնիվ, դա հնարավոր եղավ հաստատել երկու դեպքերում՝ Z Cma և V2494 Cyg։ Բնական է ակնկալել այլ օրինակների հայտնաբերումը ևս։
  • Մոլեկուլային ջրածնի նոր հոսքերի հայտնաբերում աստղառաջացման տիրույթների մութ հատվածներում;
  • FUor, EXor և միջանկյալ օբյեկտների ցուցակների ճշգրտում և լրացում։


  • Հրատարակված հոդվածներ

  • Magakian, T. Yu.; Tatarnikov, A. M.; Movsessian, T. A.; Andreasyan, H. R. 2022 - Near-infrared detection of H2 flows in the core of the Mon R1 association // MNRAS, 510 2, 2139-2146, ADS
  • Movsessian, T. A.; Magakian, T. Yu.; Dodonov, S. N.; Andreasyan, H. R. 2021 - Narrow band imaging survey of dark clouds // ComBAO, 68 2, 436-440, ADS