ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե Առաջատար հետազոտությունների դրամաշնորհ 21AG-1C044 (2021-2026)
Աստղառաջացման տիրույթներ՝ ձևավորում և էվոլյուցիա

Ներկայումս աստղառաջացման տեսության մեջ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Սակայն կասկած չկա, որ մեծ զանգվածով աստղերը առանցքային դեր են խաղում այս գործընթացում։ Այս նախագծի գլխավոր նպատակը աստղառաջացման տիրույթների մանրամասն ուսումասիրությունն է, որը ընդգրկում է երկու հիմնական և գենետիկորեն իրար հետ կապված բաղադրիչներ՝ աստղային բաղադրիչ և միջաստղային միջավայր։ Այս նպատակի համար ընտրվել են երեք ընդարձակ աստղառաջացման տիրույթներ՝ GRSMC 45.46+0.05-ը, "Arclike" մոլեկուլային ամպը և G345.5+1.5-ը։ Բոլոր տիրույթներն ունեն բաղադրյալ հիերարխիկ կառուցվածք․ պարունակում են մեծ թվով էվոլյուցիայի տարբեր փուլերում գտնվող մեծ զանգված ունեցող աստղեր, և, հետևաբար, դրանցում աստղառաջացման պրոցեսը ենթադրվում է բազմափուլային կամ հաջորդական։ Ի վերջո, հիմնվելով միջաստղային միջավայրի, աստղային խմբերի կազմի և աստղառաջացման ենթադրյալ հրահրիչների տվյալների վրա, մենք կկարողանանք մոդելավորել տիրույթներում աստղառաջացման պատմությունը։ Մեր տեսակետից, համեմատելով ստացված տվյալները այլ աստղառաջացման տիրույթների հետ, ընդհանուր օրինաչափությունների և տարբերությունների վերլուծությունները մեծապես կնպաստեն արդի աստղաֆիզիկայի հիմնարար խնդիրներից մեկի՝ աստղառաջացման տեսության լուծմանը։

Նախագծի անդամները

Ելենա Նիկողոսյան,
ղեկավար, ֆմգթ, առաջատար գիտաշխատող

Անահիտ Սամսոնյան,
մագիստրոս, կրտսեր գիտաշխատող

Լեքս Կապեր,
արտասահմանյան խորհրդատու,
Պրոֆ․ Ամստերդամի Համալսարան, Նիդերլանդեր

Դերենիկ Անդրեասյան,
մագիստրոս, կրտսեր գիտաշխատող

Արարատ Եղիկյան,
ֆմգդ, առաջատար գիտաշխատող

Ռոզա Սիմոնյան,
մագիստրոս, ավագ լաբորանտ

Նաիրա Ազատյան,
ֆմգթ, գիտաշխատող

Արման Խաչատրյան,
մագիստրատուրայի ուսանող

Դանիել Բաղդասարյան,
ֆմգթ, գիտաշխատող

Վարդգես Գրիգորյան,
մագիստրատուրայի ուսանող

Հետազոտական ծրագիրը

Ստացված արդյունքներ

GRSMC45.46+0.05 մոլեկուլային ամպը

G045.14+00.14 և G045.49+00.04 մոլեկուլային ամպերում երիտասարդ աստղերի ուսումնասիրությունը թույլ է տվել բացահայտել երիտասարդ աստղակույտեր IRAS աղբյուրների մոտակայքում: Յուրաքանչյուր աստղակույտը ներառում է մի քանի մեծ զանգված ունեցող աստղեր։ Այս աստղակույտերի անդամների մեծամասնությունը կենտրոնացած են ZAMS-ի և Log(Age[years]) ≈ 6.75 տարիքի շուրջը։ Երկու տիրույթներն էլ տեղակայված են և տարբերակվում են իրենց լուսավորությամբ և խտությամբ պղպջակի եզրին, որը շրջապատում է խիստ փոփոխական ռենտգենյան GRS 1915+10 աղբյուրը (նշված կարմիր աստղով), որը ներառում է սև խոռոչ և K-հսկա աստղ: Ելնելով վերոգրյալից՝ կարելի է ենթադրել, որ երիտասարդ IRAS կույտերում աստղերի ձևավորման գործընթացը հրահրվել է GRS 1915+10-ով հարուցված հարվածային ճակատով միջաստղային նյութի զանգվածային կոնդենսացիաների ներսում՝ «collecting and collapse» գործընթացի միջոցով։

"Arclike" մոլեկուլային ամպը

Ուսումնասիրվել են 13 հարվածային ճակատով փախչող/քայլող աստղեր Vel OB1-ում: Այս աստղերից չորսն առաջին անգամ են ներկայացվում։ Մենք կարողացանք գտնել այս աստղերից 11-ի ծնող աստղակույտերը: Այս 11 աստղերի կինեմատիկական տարիքի և նրանց ծնող աստղակույտերի էվոլյուցիոն տարիքի միջև հարաբերակցությունը հուշում է, որ նրանք լքել են իրենց ծննդավայրը դինամիկ արտամղման արդյունքում՝ աստղակույտի ձևավորումից անմիջապես հետո: Vela X-1 HMXB-ի փախչող աստղի կառուցված ուղին 5 Myr-ի տարվա համար հուշում է, որ այս կրկնակի համակարգը դուրս է մղվել Vel OB1-ից ավելի քան 2 Myr տարի առաջ: Vela X-1 HMXB-ի ուղու և "Arclike" մոլեկուլային ամպի կառուցվածքի համեմատությունը, որտեղ գտնվում է RCW34 HII տիրույթը, թույլ է տալիս ենթադրել, որ "Arclike" կառուցվածքը ձևավորվել է գերնոր աստղի պայթյունի հետևանքով առաջացած հարվածային ալիքից՝ մոտ 2-2,5 Myr տարի առաջ:

Նոր էրուպտիվ փոփոխական

Էրուպտիվ փոփոխականները հազվագյուտ օբյեկտներ են, հետևաբար՝ միշտ ուշագրավ են։ Դրանք են՝ J183421.85-055951.0 (#1) և J183421.39-055937.7 (#2), RAFGL 7009S աստղառաջացման տիրույթում: Գույնի ցուցիչները ցույց են տալիս, որ այդ օբյեկտները ունեն վաղ էվոլյուցիոն փուլ։

IRAS 05168+3634 աստառաջացման տիրույթը

Իրականացվել է միջաստղային միջավայրի (ISM) և երիտասարդ աստղային օբյեկտների (YSO) հատկությունների համեմատական վերլուծությունը աստղառաջացման ընդլայնված տիրույթում, որը պարունակում է մի քանի IRAS աղբյուրներ: YSO-ների էվոլյուցիոն տարիքի լայն բաշխվածությունը (105-ից մինչև 107 տարի) ենթադրում է, որ աստղերի ձևավորման գործընթացը այս տիրույթում տեղի է ունենում հաջորդաբար: Ավելի բարձր ISM-ի խտությամբ և զանգվածով բնութագրվող ենթակույտերը ունեն I դասի էվոլյուցիոն փուլի YSO-ների ավելի բարձր տոկոս, ինչը ենթադրում է ավելի ակտիվ աստղառաջացման ընթացք։

Հրատարակված աշխատանքներ`

  • Nikoghosyan, E.H.; Azatyan, N. M.; Andreasyan, D. H.; Kaper, L.; Samsonyan, A. L., Yeghikyan, A. G.; Baghdasaryan, D. S.: Harutyunyan, N. A., 2023, // MNRAS, 522, 2171, ADS
  • Azatyan, N,; Nikoghosyan, E; Harutyunyan, H.; Baghdasaryan, D.; Andreasyan, D., 2022, // PASA, 38, 24, ADS
  • Azatyan, N., 2022, // ComBAO, 69, 351, ADS
  • Samsonyan, A.L., 2022, // ComBAO, 69, 270, ADS
  • Azatyan, N.; Nikoghosyan, E.; Kaper, L.; Andreasyan, D.; Samsonyan, A.; Yeghikyan, A.; Baghdasaryan, D.; Harutyunyan, N., 2022, // ComBAO, 69, 217, ADS
  • Yeghikyan, A. G.; Samsonyan, A. L.; Harutyunyan, N. A., Azatyan, N. M.; Andreasyan, D. H.; Baghdasaryan, D. S.; Nikoghosyan, E. H., 2022, // ComBAO, 69, 172, ADS
  • Nikoghosyan, E. 2022, // ComBAO, 69, 83, ADS
  • Nikoghosyan, E.; Azatyan, N,; Baghdasaryan, D.; Andreasyan, D., 2021, // Ap&SS, 366, 114, ADS

  • «Ֆիզիկա» մասնագիտությամբ Ֆիզիկայի բակալավրի որակավորման աստիճանի հայցման համար ավարտական աշխատանքների ղեկավարում՝

  • Մարինե Թորոսյան, «HD 108250 աստղի փախչող բնույթը և ծագում», ղեկավար՝ Ն․Ազատյան
  • Արմինե Պետրոսյան, «IRAS 19147+1040, 19142+1041 և 19132+1035 աստղառաջացման տիրույթների աստղային բնակչություն», ղեկավար՝ Ե․ Նիկողոսյան
  • Սիրեյան Սերգեյ, «Աստղային բնակչության ուսումնասիրությունը GRSMC 45.60+030 մոլեկուլային ամպում», ղեկավար՝ Ա․ Սամսոնյան
  • Վարդգես Գրիգորյան, «"Arclike" մոլեկուլային ամպի աստղային բնակչության ուսումնասիրությունը Vel OB1 աստղասփյուռում», ղեկավար՝ Ա․ Սամսոնյան