| ԶՏԱ-2.6մ աստղադիտակը ԲԱ ամենամեծ դիտողական գործիքն է։ Աստղադիտակը տեղակայված է Բյուրական գյուղին մոտ՝ ծովի մակարդակից 1406 մ բարձրության վրա։ Վայրի կոորդինատներն են․ աշխարհագրական երկայնություն՝ +44°16'29", աշխարհագրական լայնություն՝ +40°20'29". |
|

 |
| Գլխավոր հայելու տրամագիծ | 260 սմ |
| Հայելու քաշ | 4 տ |
| Հայելու նյութը | Սիտալ |
| Տեղակայք | Հասարակածային |
| Հարաբերական բացվածք (D/F) | 1:3.85 |
Գլխավոր կիզակետ |
| Կիզակետային հեռավորություն | 10 մ |
| Տեսադաշտ | 2' |
Կասեգրենի կիզակետ |
| Կիզակետային հեռավորություն | 40 մ |
| Տեսադաշտ | 4' |
Նեսմիթի 3 կիզակետ |
| Կիզակետային հեռավորություն | 40 մ |
| Տեսադաշտ | 12' |
Կուդեի կիզակետ |
| Կիզակետային հեռավորություն | 105.4 մ |
| Տեսադաշտ | 1'40" |
|
Աստղադիտակը կառուցվել է ԼՕՄՕ-ում (Լենինգրադի օպտիկամեխանիկական միավորում, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և իրականում հանդիսանում է Ղրիմի աստղադիտարանում տեղադրված Գ․ Ա․ Շայնի ռեֆլեկտորի նմանակը։ Այս երկու ռեֆլեկտորները, ինչպես նաև Ռուսաստանի Հատուկ աստղադիտարանի (SAO) 6մ աստղադիտակը նախագծել է Բագրատ Իոաննիսյանը՝ ԼՕՄՕ-ի գլխավոր կոնստրուկտորը։
ԶՏԱ-2.6 մ աստղադիտակը տեղադրվել է 1975թ-ին և շահագործման դրվել 1976թ-ին։
|