NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.04.2019


ՄԱՄ-ի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

Ս. թ. ապրիլի 11-12-ին Բրյուսելում՝ Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում, տրվեց ՄԱՄ-ի 100-ամյակին նվիրված համալիր միջոցառումների պաշտոնական մեկնարկը: Առաջին միջոցառումը կրում էր «100 տարի մեկ երկնքի տակ» խորագիրը: Միջոցառմանը պաշտոնական հրավերով ներկա գտնվեց ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Տեղեկացնենք, որ ՄԱՄ-ի գործունեության 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն ողջ տարվա ընթացքում: Նպատակն է բարձրացնել մեկդարյա աստղագիտական հայտնագործությունների մասին իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև աջակցել աստղագիտությունը որպես կրթական գործիք օգտագործելուն:

Համաշխարհային մակարդակով անցկացվող հազարավոր միջոցառումների շարքում կտոնվեն նաև մի շարք նշանակալից իրադարձություններ, ինչպիսին օրինակ՝ 1969թ-ի Լուսնի վրա վայրէջքի 50-ամյակն է:

Ավելին կարող եք իմանալ՝ անցնելով հետևյալ հղումով https://www.iau-100.org/

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան