NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.05.2019


ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ASTRONOMY & ASTROPHYSICS ԱՄՍԱԳՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 Թ․ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ս.թ. մայիսի 17-ին Փարիզի աստղադիտարանում տեղի ունեցավ Եվրոպական հեղինակավոր Astronomy & Astrophysics (A&A, Աստղագիտություն և աստղաֆիզիկա) ամսագրի տնօրենների խորհրդի տարեկան նիստը, որտեղ քննարկվում է ամսագրի քաղաքականությունը, նշանակվում են խմբագիրներ, որոշվում են հրատարակչի հետ կապված հարցեր և այլն։ Հայաստանն արդեն 2 տարի է, ինչ միացել է A&A-ին, ինչի շնորհիվ հայ հեղինակները հնարավորություն են ստացել երկրի տարեկան անդամավճարի շնորհիվ այս ամսագրում անվճար հրատարակել բոլոր հոդվածները։

A&A-ն աշխարհի 4 կարևորագույն աստղագիտական ամսագրերից մեկն է, մյուս երեքն են՝ Astrophysical Journal (ApJ), Astronomical Journal (AJ) Monthly Notices of the Royal Astronomical Society (MNRAS), որոնք միասին կազմում են թոփ-4-ը։ A&A-ի անդամ երկրներն են՝ Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Խորվաթիա, Հայաստան, Հունաստան, Հունգարիա, Լիտվա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Պորտուգալիա, Սերբիա, Սլովակիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, ինչպես նաև Եվրոպական հարավային աստղադիտարանը (ESO) և վերջերս միացած Արգենտինան և Չիլին։ Վերջիններիս միանալով՝ A&A-ը փաստորեն եվրոպականից վերածվել է միջազգային ամսագրի։

Տնօրենների խորհրդի նիստին լսեցին և քննարկեցին խորհրդի նախագահ Անդրե Մոիտինյոյի տարեկան հաշվետվությունը, գլխավոր խմբագիր Թիերի Ֆորվեյի և համակարգող խմբագիր Դավիդ Էլբասի, հրատարակիչ EDP Sciences ընկերության ներկայացուցիչների, աստղագիտական տվյալների կենտրոնի (CDS, Ստրասբուրգ) տնօրեն Մարկ Ալենի զեկուցումները, ինչպես նաև՝ ֆինանսական հարցերը։

Նշվեց, որ երկար տարիների ընթացքում Ազդեցության գործակցով (ԱԳ, Impact Factor, IF=5.565) A&A-ն առաջին անգամ առաջ է անցել մյուս երեք թոփ ամսագրերից և ներկայումս զբաղեցնում է առաջին տեղը։ Ներկայումս A&A-ն ամբողջովին էլեկտրոնային է, ինչպես աշխարհի շատ ուրիշ առաջատար ամսագրեր։ Նշենք նաև, որ նախօրեին հանդիսավոր կերպով նշվեց A&A-ի 50-ամյա հոբելյանը։

Հայաստանի համար ամենահետաքրքիր նորությունը սպասվում էր նիստի վերջնամասում։ Երբ քննարկվում էր հաջորդ՝ 2020թ. նիստի անցկացման վայրը, խորհուրդը միաձայն նախապատվությունը տվեց Հայաստանին։ Նիստը կանցկացվի 2020թ․ մայիսին։ Դա մեծ իրադարձություն կլինի Հայաստանի գիտական հանրության և միջազգային հեղինակության ամրապնդման համար։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան