NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.06.2019


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱԶԱՐՅԱՆԸ ՄԻՋԱՍՏՂԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՈՎ

Վիսկոնսին Մեդիսոնի համալսարանի հետազոտողները միջաստղային մագնիսական դաշտերի տիպաբանությունն ու ուժգնությունը հետազոտելու համար մշակել են նոր, ավելի հասանելի և էժան մեթոդ:

Ձգողականության ուժի հետ մեկտեղ մագնիսական դաշտերը հսկայական դեր են խաղում շատ աստղաֆիզիկական գործընթացներում, որոնք հիմք են ծառայում աստղերի, մոլորակների, գալակտիկաների կառուցվածքի և դասավորության համար: Գալակտիկական մասշտաբում մագնիսական դաշտերը վերահսկում են տիեզերական ճառագայթների արագացումը և տարածումը, ինչպես նաև կարևոր դեր խաղում ջերմություն և բևեռացված ճառագայթում տեղափոխելու գործընթացներում:

Չնայած իրենց կարևորությանը և ազդեցությանը՝ միջաստղային մագնիսական դաշտերը հետին պլան են մղված աստղաֆիզիկայում: Դրանց մասին քիչ բան է հայտնի, քանի որ չափազանց դժվար է իրականացնել դրանց հետազոտությունը:

Շատ քիչ եղանակներ կան մագնիսական դաշտերը ուսումնասիրելու համար,- բացատրում է Ալեքսանդր Լազարյանը և նշում,- Մեր՝ նման աստղաֆիզիկական գործընթացները հասկանալը տուժում է մագնիսական դաշտերի մասին քիչ տեղեկություններ ունենալու պատճառով:

Այժմ տեղեկատվության զգալի մասը հեշտ հասանելի է: 2019թ-ի հունիսի 10-ին Nature Astronomy ամսագրում Վիսկոնսինից աստղաֆիզիկոսի ղեկավարությամբ միջազգային թիմը ներկայացրեց նոր մեթոդ, որը կարող է ուրվագծել մագնիսական դաշտերի տեղակայումը միջաստղային տարածության հորձանուտի մեջ:

Հասկացության՝ ամսագրում ներկայացված ապացույցը հիմնված է մի շարք տեսական և թվային ուսումնասիրությունների վրա, որոնք տպագրվել են Լազարյանի և իր ուսանողների կողմից նախորդ երկու տարիների ընթացքում, և որոնց միջոցով դուրս են բերվել մագնիսական դաշտերի խմբեր գտնելու արմատապես նոր մոտեցում:

Այս նոր մեթոդը, որը հայտնի է «Արագության թեքության տեխնիկա» կամ Վիսկոնսինի մեթոդ անունով, օգտագործում է բազմաթիվ աստղադիտակների միջոցով նախկինում կուտակած դիտողական տվյալերը՝ զերծ մնալով տիեզերական տարածություն սարքավորումներ ուղարկելու անհրաժեշտությունից, ինչը թանկ և սահմանափակ ռեսուրս է աստղագետների համար:

Այսպիսով, Լազարյանն ու իր ուսանողները նախագծեցին մի նոր մոտեցում մագնիսական դաշտերի տիպաբանությունը հասկանալու համար՝ օգտագործելով Երկրից իրականացված հասարակ սպեկտրոսկոպիկ դիտումերը:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցելու համար կարող եք անցնել այս հղումով՝ https://urlzs.com/TcRWN

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան