NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 26.06.2019


ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՄՍԱԳՐՈՒՄ

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղագետներ Հ. Աբրահամյանը, Գ. Պարոնյանը և Գ. Միքայելյանը Ա. Միքայելյանի ղեկավարությամբ «Բլազարների օպտիկական փոփոխականությունը» թեմայով համատեղ հոդվածով հանդես են եկել Astronomische Nachrichten (Astronomical Notes) գերմանական ամսագրի էջերում:

Ակտիվ գալակտիկական միջուկների (AGN) թվում առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում բլազարները: Բլազարը կարելի է նկարագրել իբրև շատ կոմպակտ քվազար, որը կապված է ակտիվ, հսկա, էլիպսաձև գալակտիկայի կենտրոնում գտնվող ենթադրվող գերզանգվածեղ սև խոռոչի (SMBH) հետ: Ամենայն հավանականությամբ բլազարներն ամենաէներգետիկ երևույթներն են Տիեզերքում: Դրանք առանձնանում են նաև իրենց օպտիկական փոփոխականությամբ։ Սակայն մինչև վերջերս օպտիկական փոփոխականության կանոնավոր հետազոտություն կատարված չէր։

Հայկ Աբրահամյանի նախաձեռնած աշխատանքում 2121 բլազարի համար հաստատված է փոփոխականությունը, և բլազարները բաժանված են դասերի՝ ըստ իրենց օպտիկական փոփոխականության ամպլիտուդայի։ Բացահայտվել է ծայրահեղ փոփոխական 51 և ուժգին փոփոխական 126 բլազար, որոնք հատկապես հետաքրքրություն են ներկայացնում հետագա ուսումնասիրությունների համար։ Հեղինակների կողմից նաև հաստատվել է, որ բլազարների 63%-ն ունեն ռենտգենյան, իսկ 28%-ը՝ գամմա ճառագայթում։

Հոդվածն ամբողջությամբ՝ https://onlinelibrary.wiley.com/doi/full/10.1002/asna.201913603

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան