NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 17.08.2019


ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑ-ՕԴԱՉՈՒ ՍԵՐԳԵՅ ԱՎԴԵԵՎԻ ԱՅՑԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

Ս/թ օգոստոսի 3-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան էր այցելել ռուսաստանցի տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Սերգեյ Ավդեևը։ Նա Հայաստան էր հրավիրվել որպես «Տիեզերագիտական կրթության Բյուրական-Օրիոն երկրորդ միջազգային դպրոց»-ի պատվավոր հյուր։

Բյուրականի աստղադիտարանում նա ծանոթացավ այստեղ կատարված առավել կարևոր գիտական հետազոտությունների արդյունքներին, այցելեց խոշորագույն ԶՏԱ-2.6 աստղադիտակ, այցելուների համար նախատեսված փոքր աստղադիտակով դիտումներ կատարեց, ապա եղավ նաև Կիրառական աստղագիտության կենտրոնի հայ-ռուսական դիտողական բազայում, որտեղ մանրամասնորեն ծանոթացավ իրականացվող դիտումների բնույթին ու մեթոդիկային։

Չնայած այն բանին, որ Սերգեյ Ավդեևը տիեզերագնացների ջոկատի անդամ է դարձել 1987թ-ին, նրա բոլոր թռիչքները տեղի են ունեցել արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո։ Դեռևս 1990թ-ին նա որպես պահեստային անձնակազմի բորտինժեներ նախապատրաստում է անցել «Սոյուզ ՏՄ-12»-ով թռչելու համար։ 1991թ-ին նա «Սոյուզ ՏՄ-13» և «Սոյուզ ՏՄ-14» տիեզերանավերի արդեն փոխարինող անձնակազմի բորտինժեներն էր։ Սակայն առաջին թռիչքը կատարեց 1992 թվականին «Սոյուզ ՏՄ-15» տիեզերանավով։ Նրա այդ թռիչքը «Միր» ուղեծրային կայանում տևեց 188 օր 21 ժամ 41 րոպե 15 վայրկյան, որի ընթացքում նա չորս անգամ դուրս եկավ բաց տիեզերք, որտեղ ընդհանուր առմամբ անցկացրեց 18 ժամ 21 րոպե։ Այնուհետև նա ևս երկու անգամ եղավ «Միր» կայանում՝ 1995-96թթ. այնտեղ անցկացնելով 179 օր 1 ժամ 41 րոպե 48 վայրկյան, իսկ 1997-1998թթ.՝ 379 օր 14 ժամ 51 րոպե 10 վայրկյան։

Մինչև 2005 թվականը Սերգեյ Ավդեևին էր պատկանում ուղեծրում մնալու ընդհանուր տևողության ռեկորդը, որը կազմում է 747 օր 14 ժամ 14 րոպե։ Ըստ որում այդ ընթացքում նա տասն անգամ դուրս է եկել բաց տիեզերք՝ այնտեղ մնալով ընդհանուր առմամբ 42 ժամ 1 րոպե։

Տիեզերական պայմաններում մարդու երկարատև ապրելու հնարավորությունները, ինչպես նաև բաց տիեզերքում մարդու գոյատևելու պայմանները հատկապես կարևոր են ապագա տիեզերական հեռանկարային ծրագրերի համար` մասնավորապես Մարս մոլորակի վրա արշավախումբ ուղարկելու տեսանկյունից։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան