NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 11.09.2019


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
«ԱԿՏԻՎ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐ և ՔՎԱԶԱՐՆԵՐ»

Ս.թ. սեպտեմբերի 9-10-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց «Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ» խորագրով միջազգային կոնֆերանս՝ նվիրված Մարատ Առաքելյանի 90-ամյակին (https://www.bao.am/meetings/meetings/MA90/ ):

Կոնֆերանսին մասնակցեցին 22 գիտնականներ 6 երկրից՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իտալիա, Ֆինլանդիա, Ղազախստան։

Կոնֆերանսի շրջանակներում ոլորտի մասնագետները հանդես եկան զեկուցումներով (ընդհանուր առմամբ 16 զեկուցում) հետևյալ թեմաների շուրջ՝

  • Ակտիվ գալակտիկաների հայտնաբերման և ուսումնասիրության պատմություն
  • Ակտիվ գալակտիկաների շրջահայություններ
  • Ակտիվ գալակտիկաների և քվազարների ենթակարմիր/ենթամիլիմետրանոց շրջահայություններ
  • Ակտիվ գալակտիկաների և քվազարների ռադիո/միլիմետրանոց շրջահայություններ
  • Ակտիվ գալակտիկաների և քվազարների ռենտգենյան/գամմա-ալիքային շրջահայություններ
  • Բազմաալիքային շրջահայություններ
  • Ակտիվ գալակտիկական միջուկների (ԱԳՄ) միասնական և այլ մոդելներ
  • Եզակի ԱԳՄ-ների ուսումնասիրություն, ԱԳՄ-ների փոփոխականությունը և ակտիվության երևույթը
  • Ապագայի խոշոր նախագծեր

Կոնֆերանսի կազմակերպիչներն ու հովանավորներն էին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ-ն, ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը:

Մելինե Ասրյան

    



0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան