NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 24.10.2019


ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ և ԻՍՊԱՆԻԱՅԻ ՌԱՄՈՆ ՄԱՐԻԱ ԱԼԵՐԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի Ռամոն Մարիա Ալերի աստղադիտարանի հետ:

Համագործակցությունը սկսվել է կրկնակի աստղերի սպեկտրային և բևեռաչափական դիտումներից: Նախկին հին մեթոդներին այժմ փոխարինելու է եկել նորը, որը կոչվում է սպեկլ ինտերֆերաչափություն: Մեթոդը սկսել է կիրառվել ընդամենը մի քանի տարի առաջ eMCCD սարքը ձեռք բերելու շնորհիվ: Սարքը հնարավորություն է տալիս դիտել այն աստղերը, որոնց մոտ կասկածում է կրկնակիություն: Այսպիսով, սպեկլ ինտերֆաչափություն մեթոդի միջոցով ստացվում են շատ պատկերներ, որոնք այնուհետև համադրվում և հատուկ մաթեմատիկական հաշվարկների միջոցով գումարվում են իրար: Այս եղանակով հնարավոր է լինում նվազեցնել մթնոլորտային տուրբուլենցիան և հանել երկնքի ֆոնը: Յուրաքանչյուր դիտման ընթացքում հավաքագրվում են աստղերի որքան հնարավոր է շատ չափումներ, և ապա այդ տվյալներն օգտագործում կրկնակի աստղերի ուղեծրերը չափելու համար:

Դիտումները կատավում են 2,6 մետր հայելու տրամագծով աստղադիտակի միջոցով, որն ամենամեծն է Բյուրականի աստղադիտարանում:

Ծրագիրը ղեկավարում են Իսպանիայից Խոսե-Անխել Դոկոբոն և Հայաստանից՝ ԲԱ «Անկայուն երևույթներ» գիտահետազոտական բաժնի ավագ գիտաշխատող Նորայր Մելիքյանը:

Համագործակցության շրջանակներում ամեն տարի Բյուրականի աստղադիտարան են այցելում իսպանացի ասպիրանտներ՝ զբաղվելու համատեղ հետազոտական աշխատանքով։

Այս տարի ԲԱ–ն հյուրընկալել է Ռամոն Մարիա Ալերի աստղադիտարանի ասպիրանտ Պեդրո Պաբլո Կամպո Դիասին, ով արդեն մի քանի տարի է զբաղվում է ուղեծրերի չափումներով և աստղագիտական հետազոտություններով:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան