NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 24.10.2019


ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱԲԱԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը հրավիրված է եղել Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Տիեզերքի համաշխարհային շաբաթին:

Ի նշանավորումն Երկրի առաջին արհեստական արբանյակի արձակման՝ ՄԱԿ-ի որոշմամբ 1999թ-ից հոկտեմբերի 4-10-ը նշվում է որպես Տիեզերքի համաշխարհային շաբաթ։ Այդ կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում զանազան միջոցառումներ։ Այս տարի Ռուսաստանի Դաշնությունում շաբաթը նշվում էր Չուվաշիայում, որը խորհրդային երրորդ տիեզերագնաց Անդրիան Նիկոլաևի հայրենիքն է, այդ իսկ պատճառով էլ միջոցառումը նվիրված էր նաև Նիկոլաևի ծննդյան 90-ամյակին։ Չուվաշիայի մայրաքաղաք Չեբոկսարիում կայացած միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերից ժամանած դպրոցականների խմբեր, որոնք ակտիվորեն ուսումնասիրում են ժամանակակից տիեզերական տեխնոլոգիաներ ու աստղագիտություն։ Որպես միջոցառման պատվավոր հյուր ներկա է եղել նաև Ռուսաստանի տիեզերագնաց-օդաչու Օլեգ Արտեմևը։

Նշենք, որ Հայկ Հարությունյանը, որն, ի դեպ, միջոցառման միակ ոչ ռուսաստանցին էր, մասնակիցների համար հանդես եկավ Բյուրականի աստղադիտարանի նվաճումների և գիտության մեջ Վիկտոր Համբարձումյանի վիթխարի ներդրման մասին դասախոսությամբ։ Նա նաև Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության կողմից ռուս-հայկական մարդասիրական և մշակութային կապերի զարգացման մեջ ունեցած ներդրման համար պարգևատրվեց Վալերի Բրյուսովի մեդալով։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան