NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 06.02.2020


ՊՈՒԼՍԱՐՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂԸ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎ․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ

Ակադ. Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովը համալրվեց ևս մեկ աշխարհահռչակ գիտնականով՝ պուլսարների (բաբախիչների) հայտնաբերող Ջոսլին Բել Բառնելով։

Աստղաֆիզիկոս Ջոսլին Բելի նկատմամբ մեծ հետաքրքրություն էր առաջացել դեռևս այն ժամանակ, երբ նա հայտնաբերել էր պուլսարներ՝ ռադիոճառագայթման բաբախող աղբյուրներ։ Այդ հայտնագործությունն այնքան կարևոր էր աստղագիտության համար, որ 1974թ-ին այն արժանացավ Նոբելյան մրցանակի, սակայն մրցանակը ստացավ Ջոսլին Բելի ղեկավար Էնթոնի Հյուիշը։ Նշենք, որ նախքան այդ հայտագործությունը, ոչ մեկին հայտնի չէր, թե ինչպես կարելի է դիտել նեյտրոնային աստղերը։

Պուլսարների հայտնաբերումից 50 տարի անց՝ 2018թ-ին, իր գիտական ձեռքբերումների համար Ջոսլին Բելն արժանացել է Հիմնարար ֆիզիկայի հատուկ բեկումնային մրցանակի և 3մլն ԱՄՆ դոլարի։ Նշենք, որ մրցանակակիրների թվում է նաև Սթիվեն Հոքինգը։

Ջոսլին Բելն իր մրցանակը նվիրաբերել է Մեծ Բրիտանիայի Ֆիզիկայի ինստիտուտին։

Մելինե Ասրյան