NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 11.02.2020


ՓԵՏՐՎԱՐԻ 11-ը՝ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՕՐ

Այսօր ամբողջ աշխարհը տոնում է գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկների միջազգային օրը։ ՄԱԿ-ի որոշմամբ 2015թ-ից այս օրը նշվում է որպես գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկների միջազգային օր՝ արժևորելու կանանց դերը գիտության մեջ։

Ներկայումս ամբողջ աշխարհում կին գիտաշխատողները կազմում են գիտաշխատողների 30 տոկոսը, իսկ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտներում սովորող կին ուսանողները՝ 35 տոկոս։

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանն իր հիմնադրման օրից գիտաշխատողների կազմում ունի կին գիտաշխատողներ, որոնց ամբողջ աշխարհը ճանաչում է շնորհիվ աստղագիտության ոլորտում ունեցած իրենց հաջողությունների։ Այսօր նրանք կազմում են գիտաշխատողների 33 տոկոսը։

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը սիրով շնորհավորում է գիտության ոլորտում աշխատող բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով նոր գաղափարներ և բազում հաջողություններ։

Մելինե Ասրյան