NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 28.04.2020


«ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ»
ՆԱԽԿԻՆ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԳՐԵՐՆ
ԱՅԺՄ ՏԵՍԱՆԵԼԻ ԵՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ» ամսագրի նախկինում տպագրված բոլոր հատորների հոդվածների ամփոփագրերը թարգմանվել են անգլերեն, թվայնացվել և այժմ հասանելի են Աստղաֆիզիկական տվյալների համակարգում (ADS): ADS-ն աստղագետների և ֆիզիկոսների համար նախատեսված թվային գրադարան է, որը ղեկավարվում է Սմիթսոնյան աստղաֆիզիկական աստղադիտարանի կողմից՝ ՆԱՍԱ-ի դրամաշնորհի ներքո։

Թարգմանության աշխատանքները սկսվել են Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի նախաձեռնությամբ 2019թ․ սեպտեմբեր ամսին՝ Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին ընդառաջ, և իրականացվել են ԲԱ մի շարք երիտասարդների ջանքերով։ Ընդհանուր առմամբ թարգմանվել և թվայնացվել է 461 հոդվածի ամփոփագիր, որոնք տպագրվել էին «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ» ամսագրի 63 հատորներում 1946-1990թթ․։ Վերոնշյալ հոդվածները պատկանում են մի շարք հռչակավոր գիտնականների, որոնց թվում են Վ․Հ․ Համբարձումյանը, Բ․Ե․ Մարգարյանը, Լ․Վ․ Միրզոյանը, Մ․Ա․ Առաքելյանը և այլք։

Նշենք նաև, որ թարգմանվել և թվայնացվել են «Երևանի աստղադիտարանի հաղորդումներ» ամսագրի 1938-1945թթ․ տպագրված հատորները, որոնք ընդհանուր առմամբ պարունակում են 26 հոդված։

Մելինե Ասրյան