NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 26.05.2020


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է, որ չնայած դժվարին ժամանակներին՝ աստղադիտարանը շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել իր գիտական և այլ գործունեությունը՝ պահպանելով, իհարկե, անվտանգության բոլոր կանոնները:

Բյուրականի աստղադիտարանում անընդհատ կատարվում են ախտահանման աշխատանքներ, իսկ աշխատակիցների՝ աստղադիտարան տեղափոխումը համաճարակի շրջանում կատարվում է նոր ռեժիմով, այն է՝ քաղաքի տարբեր հատվածներ ընդգրկող նոր երթուղիների կազմակերպմամբ հանրային երթուղիների օգտագործումից խուսափելու համար։ Աստղադիտարանի ավտոբուսով երթևեկելիս դիմակի կրելը պարտադիր է։ Սակայն գիտաշխատողներին թույլ է տրված ցանկության դեպքում աշխատել նաև տանից։

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա սկզբում Բյուրականի աստղադիտարանում կատարվում է աշխատակիցների ջերմաչափում, իսկ աշխատանքային ժամերին վերջիններս պարտավորվում են կրել դիմակներ և պահպանել միջանձնային հեռավորություն։

Մարդկային կուտակումներից և վարակի տարածումից խուսափելու նպատակով բոլոր մասսայական միջոցառումները՝ հավաքներ, ժողովներ, սեմինարներ, կատարվում են առցանց եղանակով։

Ինչ վերաբերում է այցելություններին և հանրային միջոցառումներին, ապա դրանք ժամանակավորապես դադարեցվել են։ Այցելությունները (էքսկուրսիաները) նախատեսվում է վերսկսել հունիսի 1-ին, սակայն իրավիճակի փոփոխման և պարետի որոշումների համաձայն սահմանափակումը կարող է շարունակվել։ Հետագա տեղեկատվությունը կտեղադրվի մեր ֆեյսբուքյան էջում։

Առողջ եղեք։

Մելինե Ասրյան