NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 25.06.2020


ՄԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱ 2021

Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) տեղեկացնում է, որ ՄԱՄ հաջորդ Գլխավոր ասամբլեան տեղի կունենա 2021թ-ի օգոստոսի 16-27-ը Հարավային Կորեայի Պուսան քաղաքում։

2021թ-ի Գլխավոր ասամբլեայի համար հաստատվել է 7 գիտաժողով և 9 թեմատիկ խորհրդակցություն։ Նշենք, որ գիտաժողովների մեծ մասը պետք է անցկացվեին 2020թ-ին, սակայն Կովիդ-19-ի պատճառով դրանք տեղափոխվել են 2021թ։

Գիտաժողովները ՄԱՄ կարևորագույն գիտական հանդիպումներ են, որոնք նպատակ են հետապնդում զարգացնելու աստղագիտությունը՝ զբաղվելով ժամանակի ծառացած հարցերի ուսումնասիրմամբ։ Իսկ թեմատիկ խորհրդակցությունների ժամանակ ՄԱՄ անդամներին են ներկայացնում գիտական թեմաներ՝ նպատակ ունենալով առաջ քաշել նոր գիտական ոլորտներ։

ՄԱՄ 2021թ-ի Գլխավոր ասամբլեայի գիտաժողովների հաստատված ցանկը ստորև՝

  • 368: Մեքենայական ուսուցումն աստղագիտության մեջ, հնարավորություններն ու դժվարությունները
  • 369: Տիեզերաբանության արշալույսը և արագ ռադիոալիքային պայթյունների բազմահաղորդակցային հետազոտությունները
  • 370: Աստղերի և արտարեգակնային մոլորակների քամիներ
  • 371: Շարլոտա Մուր Սիթերլիի մեծարումը, 21-րդ դարի աստղագիտական սպեկտրադիտություն
  • 372: Բազմահաղորդակցային արեգակնային ֆիզիկայի դարաշրջանը
  • 373: Աստղաառաջացման վերելքների ու վայրէջքների բացահայտումը գալակտիկաներում
  • 374: Երկրի վրա կյանքի համար առկա աստղագիտական վտանգները։

Մելինե Ասրյան