NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 01.07.2020


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ASTRONOMY & ASTROPHYSICS ԱՄՍԱԳՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 Թ. ՆԻՍՏԸ

Ս.թ. հունիսի 29-30-ը տեղի ունեցավ Եվրոպական հեղինակավոր «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» (Astronomy & Astrophysics) ամսագրի տնօրենների խորհրդի առցանց նիստը, որի ընթացքում քննարկվեց ամսագրի քաղաքականությունը, որոշվեցին հրատարակչի հետ կապված հարցեր և այլն։

Նիստը նախատեսված էր անցկացնել Հայաստանում մայիսին, սակայն, ՔՈՎԻԴ-19-ի պատճառով, այն եղավ առցանց՝ ընտրելով Հայաստանը՝ որպես հաջորդ՝ 2021-ի հերթական նիստի անցկացման վայր։

Նշենք, որ A&A-ն աշխարհի 4 կարևորագույն աստղագիտական ամսագրերից մեկն է, մյուս երեքն են՝ Astrophysical Journal (ApJ), Astronomical Journal (AJ) Monthly Notices of the Royal Astronomical Society (MNRAS), որոնք միասին կազմում են թոփ-4-ը։

A&A-ի անդամ երկրներն են՝ Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Խորվաթիա, Հայաստան, Հունաստան, Հունգարիա, Լիտվա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Պորտուգալիա, Սերբիա, Սլովակիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, ինչպես նաև Եվրոպական հարավային աստղադիտարանը (ESO) և վերջերս միացած Արգենտինան և Չիլին։

Մելինե Ասրյան