NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 16.07.2020


ԴԻՏՈՂԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2021թ․-ին լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը։ Այդ առիթին ընդառաջ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) շարունակում է իր դիտողական արխիվի թվայնացման ծրագիրը։ Այն ուղղված է ԲԱ դիտողական արխիվի հավաքագրմանը, հաշվառմանը, լուսանկարչական թիթեղների և ժապավենների թվայնացմանը, ժամանակակից ստանդարտներով և եղանակներով տվյալների շտեմարաններում դրանց ընդգրկմանը, ամբողջ դիտողական նյութի հասանելիության ապահովմանը և այս ամենի հիման վրա նոր գիտական ծրագրերի մշակմանը։

ԲԱ դիտողական արխիվը համարվում է աշխարհի խոշորագույն աստղագիտական պահոցներից մեկը։ Այսօր ԲԱ արխիվում պահպանվում է 37,500 աստղագիտական թիթեղ, ժապավեն կամ դիտողական տեղեկատվության այլ կրիչ, սակայն նախկին դիտողական և տեղեկատվության գրանցման եղանակների պատճառով ներկայումս դրանք հասանելի չեն գիտական լայն շրջանակներին և չեն կարող օգտագործվել նոր խնդիրների լուծման նպատակով: Թվայնացման ծրագիրն ուղղված է այս համալիր խնդիրների լուծմանը։

Հարկ է նշել, որ Վիկտոր Համբարձումյանի հանճարեղ գաղափարների և վերոնշյալ դիտողական աշխատանքների շնորհիվ ԲԱ-ն 2013թ–ին ՀՀ Կառավարության կողմից ճանաչվել է ՀՀ Ազգային արժեք, իսկ դիտողական նախագծերից կարևորագույնը՝ Մարգարյանի շրջահայությունը, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական արժեքների «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում։

Մելինե Ասրյան