NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 29.07.2020


ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ԵՐԿՐԱՄԵՐՁ ԱՆՑՈՒՄ

ՆԱՍԱ-ն նախազգուշացնում է, որ Երկրին է մոտենում 84-190մ տրամագիծ ունեցող աստղակերպ։ Աստղակերպը կոչվում է 2009 PQ1: Այն Երկրին ամենամոտը կլինի օգոստոսի 5-ին։

Աստղակերպը հայտնաբերվել է 2009թ-ի օգոստոսի 14-ին և դասվում է Ապոլոնի աստղակերպերի շարքին (Ապոլոնի աստղակերպերը հատում են Երկրի ուղեծիրը)։

Աստղակերպը Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմին է, որն իր ուղեծրով պտույտ է գործում Արեգակի շուրջ։ Ի տարբերություն մոլորակների՝ աստղակերպերն ավելի փոքր են թե՛ չափով, թե՛ զանգվածով։ Դրանք չունեն կանոնավոր ձև, մթնոլորտ, սակայն կարող են ունենալ արբանյակներ:

Մելինե Ասրյան