NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 02.08.2020


ԼՈՒՍԻՆԸ ՍԱՏՈՒՐՆ, ՅՈՒՊԻՏԵՐ ԵՎ ՄԱՐՍ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

Երկու գիշեր՝ օգոստոսի 2-ին և 3-ին, երկնքի հարավային հատվածում անզեն աչքով հնարավոր կլինի տեսնել Լուսնի՝ Սատուրնին և Յուպիտերին մոտենալը, իսկ օգոստոսի 9-ի առավոտյան Երկրի բնական արբանյակը կգտնվի Մարսի մոտ։

Ս․թ․ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Լուսինը հայտնվել է Յուպիտեր մոլորակի մոտ, իսկ օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերն այն կմոտենա Սատուրնին։ Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը։ Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում այս ամենին հնարավոր է հետևել անզեն աչքով։

Տեղեկացնենք նաև, որ միևնույն ժամանակ աստղադիտակի և նույնիսկ հեռադիտակի միջոցով հնարավոր է հետևել, թե ինչպես է Մերկուրին մոտենում Վեստա աստղակերպին։

Մելինե Ասրյան