NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 07.09.2020


ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մեկնարկեց «Բյուրականյան 7-րդ միջազգային ամառային դպրոցը», որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը։ Այն կրում է «Աստղագիտութունը և տվյալների գիտությունը» խորագիրը (https://www.bao.am//meetings/meetings/SS2020/index.html)։ Այս տարի պանդեմիայի պատճառով դպրոցն անցկացվում է առցանց, որը, սակայն, հնարավորություն է ստեղծել որոշակիորեն ապահովել նաև հանրության մասնակցությունը։

Դպրոցը նախատեսված է երիտասարդ աստղագետների, աստղագիտության ոլորտում սովորող մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, ինչպես նաև բակալավրիատի վերջին կուրսում սովորող անձանց համար։ Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է։

Ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեն ունկնդրելու աստղագիտական շրջահայությունների, աստղագիտական տվյալների թվայնացման, աստղաինֆորմատիկայի, վիրտուալ աստղադիտարանների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ դասախոսություններ, որոնք ներկայացվում են աշխարհի տարբեր երկրների մասնագետների կողմից (ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և, իհարկե, Հայաստան)։

Նշենք, որ նման դպրոց ունենալու նախաձեռնությունը պատկանում է Վիկտոր Համբարձումյանին, ով 1987թ-ին Բյուրականում միջազգային երիտասարդական դպրոց կազմակերպելու առաջին փորձն արեց, որը ԽՍՀՄ փլուզման հետևանքով, ցավոք, շարունակական բնույթ չունեցավ։

Միայն 2006թ-ին ԲԱ ներկայիս տնօրեն Արեգ Միքայելյանի ջանքերով և Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) նախաձեռնությամբ Բյուրականում հնարավոր եղավ հիմնադրել միջազգային ամառային դպրոցների շարք (Byurakan International Summer Schools – BISS)։ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցն անցկացվում է 2 տարին մեկ և դասվում է աստղագիտական կարևորագույն դպրոցների շարքին։

Մելինե Ասրյան