NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 02.10.2020


ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Չնայած պատերազմական դրությանը՝ օրերս՝ սեպտեմբերի 29-ին, տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշատող Արարատ Գևորգի Եղիկյանի «Ատոմների և մոլեկուլների փոխակերպումները միջաստղային ամպերում և նախակենսամոլեկուլների առաջացումը» թեմայով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը։

Պաշտպանությունն անց է կացվել Երևանի պետական համալսարանում՝ 049 մասնագիտացված խորհրդի նիստին։

Այս տարվա իրավիճակի կապակցությամբ պաշտպանությունը հետաձգվել էր, սակայն վերջապես ուրախ ենք շնորհավորել մեր գործընկեր Արարատ Եղիկյանին՝ մաղթելով նրան նորանոր գիտական նվաճումներ։

Հիշենք, որ հայ ժողովուրդը միշտ էլ պայքարել է ոչ միայն զենքով, այլև մտքով, մասնավորապես՝ գիտությամբ՝ աշխարհում կարևոր դեր խաղալով մշակույթի տարբեր բնագավառներում և դրանով բարձրացնելով մեր երկրի միջազգային հեղինակությունը։

Մելինե Ասրյան