NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 02.10.2020


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ

Ինչպես և այսօր, այնպես էլ Արցախյան շարժման (1988-1994թթ) առաջին իսկ օրերից Բյուրականի աստղադիտարանը կանգնած է եղել Արցախի կողքին և ակտիվորեն օգնել է շարժման մասնակիցներին։

Աստղադիտարանի հիմնադիր, մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանը, չնայած իր մեծ տարիքին՝ 80 տարեկան հասակում, անմիջապես միացել էր այդ գործին։ Նա այն նախաձեռնողներից մեկն էր, ով Մոսկվայում 1990թ․ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստում փորձեր է արել լուծել Արցախի հարցը հայերիս օգտին։ Սակայն, ինչպես գիտենք, հայկական կողմն արդյունքի չկարողացավ հասնել, ինչի պատճառով Համբարձումյանը, վտանգելով իր առողջությունը, ի թիվս այլոց, 20-օրյա հացադուլ արեց` հանրության ուշադրությունն այս խնդրին հրավիրելու նպատակով։

Սա այն դրվագներից մեկն է, որը պատկերում է Բյուրականի աստղադիտարանի մասնակցությունն արցախյան հարցի լուծմանն ու Արցախյան ազատամարտին։ Այդ տարիներից ի վեր աստղադիտարանի ողջ կոլեկտիվն իր գործողություններով ակտիվորեն արձագանքում է Արցախի հիմախնդրի լուծման հետ կապված իրադարձություններին։

Մելինե Ասրյան