NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 24.10.2020


ՀԱՂԹԱՆԱԿ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Հաղթում ենք բոլոր ճակատներում։

Աստղագիտության ու Աստղաֆիզիկայի Միջազգային 14-րդ Օլիմպիադայում, որն այս տարի անցկացվեց առցանց, Հայաստանի թիմի 4 անդամներն էլ արժանացան մեդալների՝ 1 ոսկե, 3 արծաթե։

    • Արտաշես Գյոլեցյան (Ֆիզմաթ դպրոց)՝ ոսկե մեդալ
    • Դավիթ Գյուլամիրյան (Քվանտ վարժարան)՝ արծաթե մեդալ
    • Եվա Հունանյան (Ֆիզմաթ դպրոց)՝ արծաթե մեդալ
    • Կարեն Բաղդասրյան (Ֆիզմաթ դպրոց)՝ արծաթե մեդալ։

«Աստղագիտություն» առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմը ղեկավարում են աստղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամները՝ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Մարիետտա Գյուլզադյանը և միջազգային օլիմպիադաների մեդալակիր Վարդգես Մամբրեյանը:

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը շնորհավորում է բոլորիս այսպիսի արդյունքների համար՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։

Նշենք, որ օլիմպիադային մասնակցում էին 40 երկրների ավելի քան 280 պատանիներ ու աղջիկներ, որոնց թվում նաև Ադրբեջանը և Թուրքիան ներկայացնող թիմեր։ Վերջիններս մնացին ձեռնունայն։

Մելինե Ասրյան