NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 29.10.2020


ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2020Թ․ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՇՆՈՐՀՎԵՑ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ֆիզիկայի բնագավառում 2020թ․ Նոբելյան մրցանակը, ինչպես և 2019-ին, նույնպես շնորհվեց աստղագիտական աշխատանքների համար։ Այն բաժանվեց երկու մասի, որից մեկը տրվեց անգլիացի գիտնական Ռոջեր Պենրոուզին (Օքսֆորդի համալսարան)՝ «այն հայտնագործության համար, որ սև խոռոչի ձևավորումը հարաբերականության ընդհանուր տեսության վստահելի կանխատեսում է», իսկ մյուս մասը կիսեցին գերմանացի աստղաֆիզիկոս Ռայնհարդ Գենզելը (Արտերկրային ֆիզիկայի Մաքս Պլանկի ինստիտուտ, Գարխինգ) և ամերիկացի աստղագետ Անդրեա Գեզը (Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես)` «Մեր Գալակտիկայի կենտրոնում գերզանգվածեղ կոմպակտ օբյեկտի հայտնաբերման համար»։

Նշենք, որ վերջին 20 տարում աստղագետներին տրվող Նոբելյան մրցանակների հաճախությունը վկայում է, թե որքան է տարեցտարի աճում աստղագիտության դերը։ Այսպես, Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվից, և եթե առաջին 100 տարում աստղագետները ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ էին ստացել 6 անգամ (1936, 1967, 1974, 1978, 1983 և 1993), ապա վերջին 20 տարում նրանք արժանացել են ևս 6 մրցանակի (2002, 2006, 2011, 2017, 2019 և 2020), այսինքն` աստղագիտության կարևորությունը կարծես հնգապատկվել է։

Մելինե Ասրյան