NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 29.11.2020


ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՏՈՒՆ

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում հյուրընկալված և արդեն հարազատ դարձած մեր արցախցի ընտանիքները օրերս վերադարձան Արցախ։

Բյուրականի աստղադիտարանի հյուրատանը գտնվելու ողջ ընթացքում աստղադիտարանի տնօրինությունը և աշխատակազմն արեցին ամեն հնարավորը, որպեսզի մեր արցախցիներին թեկուզ ժամանակավորապես մոռացնել տան պատերազմական իրավիճակը և ապահովեն նրանց հարմարավետ, անհոգ առօրյայով։

Ելնելով այն փաստից, որ երեխաները մեծամասնություն էին կազմում, և կարևորելով երեխաների անհոգ ու երջանիկ մանկություն ունենալու իրավունքը՝ ԲԱ-ն կազմել էր մշակութային ծրագիր, որի շրջանակներում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ, որոնց թվում էին հանրամատչելի դասախոսությունները աստղագետների, հրավիրյալ հյուրերի մասնակցությամբ, անգլերենի և բուսաբանության դասընթացները, երկու շաբաթ տևողությամբ դասընթացը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, գիտաճանաչողական էքսկուրսիաները (Վ․ Համբարձումյանի տուն-թանգարան և այլն), այցելությունները տեսարժան (Տեղեր, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի) և մշակութային տարբեր վայրեր։

Այդ առիթով հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել այն հաստատություններին և կազմակերպություններին, ինչպես նաև մեր այն հայրենակիցներին, ովքեր մասը դարձան մեր ծրագրի՝

    • «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
    • Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
    • Իսահակյան գրադարանի Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժին
    • ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
    • «Գուրմե Դուրմէ» շոկոլադի գործարան
    • «Հաղթանակ» զբոսայգի
    • «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոն
    • և այլք։

Մելինե Ասրյան