NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 30.11.2020


ԱՐԴԵՆ ԱՌԿԱ ԵՆ «ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՑԱՆՑ»-Ի ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանն ուրախ է տեղեկացնել, որ «Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ում (NASE) արդեն տեղադրված են ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների powerpoint նյութերի հայերեն թարգմանված տարբերակները։ Ընդամենն առկա է աստղագիտության զանազան թեմաներով 13 դասախոսություն։

NASE-ն աստղագիտության կրթական ծրագիր է, որն ուղղված է նորարական մեթոդներով աստղագիտության դասավանդմանը։ Ծրագրի հիմնական նպատակն է աստղագիտության ուսուցիչների նոր սերնդի պատրաստումը, ինչպես նաև փորձառու ուսուցիչների վերապատրաստումը։

NASE-ն իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում` համագործակցելով տվյալ երկրում միջազգային աստղագիտական միության ներկայացուցիչների և տեղի համալսարանների հետ: Ծրագրի շրջանակներում տվյալ երկրում ստեղծվում է NASE-ի անդամների տեղական խումբ, որը պատասխանատու է դառնում դասընթացի ամենամյա անցկացման համար։

Միջազգային ծրագրի ղեկավարներն են Ռոզա Մարիա Ռոսը (Իսպանիա) և Ալան Պիկվիկը (Մեծ Բրիտանիա)։

NASE-ի էջում կարող եք գտնել հիմնական դասընթացի բոլոր նյութերը, որոնք ներառում են powerpoint նյութեր, հոդվածներ, գրքեր, նկարներ, տեսանյութեր՝ http://sac.csic.es/astrosecundaria/arm/cursos/formato/materiales/ppts/ListaPpts.php։

Մելինե Ասրյան