NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 05.12.2020


«ՔՅՈՒՐԻՈՍԻԹԻ» ՄԱՐՍԱԳՆԱՑԸ ՄԱՐՍԻ ՎՐԱ ՆԿԱՏԵԼ Է ՀՆԱԳՈՒՅՆ ՄԵԳԱՋՐՀԵՂԵՂԻ ՀԵՏՔԵՐ

Մեզ արդեն հայտնի է, որ Մարսի Գեյլ խառնարանում մի քանի միլիարդ տարի առաջ եղել են մեկ կամ մի քանի լճեր։ Իսկ այժմ ՆԱՍԱ-ի «Քյուրիոսիթի» (Curiosity) մարսագնացն ապացույցներ է գտել հնագույն մեգաջհեղեղների մասին։

ՆԱՍԱ-ի «Քյուրիոսիթի» մարսագնացը 2012թ-ից զբաղվում է Մարսի վրա Գեյլ խառնարանի հետազոտությամբ։ Դեռ այդ ժամանակ այն հաստատել էր, որ միլիարդավոր տարիներ առաջ այնտեղ գոյություն են ունեցել լճեր և հոսանքներ, ինչը ևս մեկ ապացույց է, որ ժամանակին Մարսի վրա եղել ավելի խոնավ և բնակության համար շատ ավելի հարմար միջավայր, քան այսօր է։

2020թ․ նոյեմբերի 18-ին, գիտնականները հայտարարեցին մի նոր ուսումնասիրության մասին, որը, հիմնված լինելով «Քյուրիոսիթի» ի տվյալների վրա, նոր բացահայտում է պարունակում Գեյլ խառնարանի անցյալի՝ մեգաջրհեղեղների մասին։

Մեգաջրհեղեղները հավանաբար երկնաքարի հարվածի հետևանք են։ Հոսելով խառնարանի միջով՝ դրանք թողել են ալեծալքեր, որոնք մինչ օրս հնարավոր է տեսնել։

Ըստ գիտնականների՝ հնարավոր է, որ երկնաքարի հարվածի ջերմությունը, հալեցնելով Մարսի մակերևույթի սառույցը, առաջացրել է մեգաջրհեղեղներ։ Հետաքրքիրն այն է, որ երկրաբանական այս կառուցվածքները նախկինում չեն նշմարվել ուղեծրից, այլ առաջին անգամ հայտնաբերվել են «Քյուրիսիթիի» միջոցով։

Մարսագնացը Գեյլ խառնարանի նստվածքային շերտերում հայտնաբերել է ալիքաձև գծեր։ Գծերը մոտ 9 մետր բարձրություն ունեն և գտնվում են իրարից մոտ 140մ հեռավորության վրա։ Խառնարանի հատակում կան մեգաջրհեղեղների հետքեր, որոնք 4 միլիարդ տարեկան են։ Դրանք արտաքին տեսքով ապշելու չափ նման են Երկրի վրա մոտ 2 միլիոն տարի առաջ հալչող սառույցի պատճառով առաջացած հետքերին։ Բացի այդ գրառմանը կից կարող եք տեսնել նկար, որի ձախ կողմում Գեյլ խառնարանի հնագույն մանրախիճն է, իսկ աջ կողմում Երկրինը, ինչը ևս մեկ ապացույց է, որ խառնարանում միլիարդավոր տարիներ առաջ հոսել է ջուր։

Նյութի սկզբնաղբյուրը ստորև՝
https://earthsky.org/space/megafloods-gale-crater-mars-life-curiosity-rover?fbclid=IwAR2--jhK9yUN8AqALYbhROzl4bvCNe0GLxFgIYLi7RaA59w8z1FtqMxlHos:

Մելինե Ասրյան