NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 07.12.2020


ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՖԻԶՄԱԹ․ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Ցավով տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի Վ․ Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն, ԵՊՀ նախկին պրոռեկտոր, ֆիզմաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Կարապետի Ավետիսյանը։

Արա Ավետիսյանը ծնվել է 1950 թ․ մայիսի 27-ին Երևանում: 1967 թ. ավարտել է Երևանի թիվ 10 դպրոցը, 1972 թ. ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և նույն թվականին աշխատանքի անցել տեսական ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ: 1979թ. պաշտպանել է թեկնածուական, 1994 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1980 թ. նրան շնորհվել է դոցենտի, 2005 թ. պրոֆեսորի կոչում: 2001-2006 թթ․ եղել է ԵՊՀ պրոռեկտոր, 2006-2007թթ․՝ ԵՊՀ Վիկտոր Համբարձումյանի անվան աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ: 2008 թ-ից եղել է ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն և ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:

Նա հետազոտել է նեյտրոնային աստղերի ընդերքում ջերմաստիճանի բաշխման, դրանց շուրջ մագնիսոլորտի գոյացման և կայունության հարցերը, բաբախիչների կոհերենտ ռադիոճառագայթման ֆիզիկական մեխանիզմները, էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի ծնման մի շարք գործընթացներ՝ մատնանշելով դրանց հնարավոր աստղաֆիզիկական կիրառությունները:

Ա․ Ավետիսյանը հանդիսանում է նաև «Դասական մեխանիկա» բուհական դասագրքի, բուհերում և միջնակարգ դպրոցներում ֆիզիկայի դասավանդման մեթոդներին, արդիական ծրագրերին և դասագրքերի ստեղծմանն առնչվող 30 գիտամեթոդական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կրթական համակարգի բարեփոխումների հարցերին և դրանց ծրագրային նորարարությանը նվիրված հոդվածների հեղինակ:

Մելինե Ասրյան