NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 08.12.2020


ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ

Ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի գիտաինժեներական անձնակազմի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը, այս անգամ առցանց ռեժիմով։

Ժողովի ընթացքում քննարկվեց ԲԱ 2020թ․ գիտական և գիտակազմակերպական գործունեությունը: ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց տարեկան հաշվետվություն՝ նվիրված թե՛ գիտական արդյունքներին, թե՛ աստղադիտարանի բոլոր կառույցներում կատարված աշխատանքներին և թե՛ Արցախի 2020թ․ պատերազմի ընթացքում ԲԱ-ի հատուկ գործունեությանը։

Դատելով բոլոր ցուցանիշներից` ԲԱ եղել և մնում է Հայաստանի ամենաարդյունավետ գիտական ինստիտուտներից մեկը։ Չնայած Կորոնավիրուսի համավարակին՝ ԲԱ-ն` որպես ՀՀ Ազգային արժեք, կարողացել է նաև մասամբ իրականացնել իր գիտակազմակերպական, կրթական, հանրային ոլորտների գործունեությունը, որոնց թվում է դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը։ Նշենք, որ հավատարիմ մնալով ավանդույթներին՝ այս տարվա հաշվետվությունն արդեն առկա է համացանցում (https://www.bao.am/reports/2020.pdf

Ժողովի ավարտին տեղի ունեցան մի շարք մրցանակների՝ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, ArAS) 2020թ․ տարեկան մրցանակի և Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրերի հանձնումը։

Տարին դժվար էր, սակայն, կարող ենք փաստել, որ այն ամփոփեցինք պատվով։

Մելինե Ասրյան