NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.12.2020


ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԲԱ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՐԹՈՒՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆ․ մ․գ․թ․ Արթուր Ամիրխանյանը։

Ա․ Ամիրխանյանը ծնվել է 1947թ-ի հուլիսի 20-ին Չինաստանի Փորթ Արթուր քաղաքում։ 1973թ-ին Ա․Ամիրխանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի բաժինը և 1975թ-ից աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում։ Նա եղել է Բյուրականի աստղադիարանի փոքր աստղադիտակների լաբորատորիայի, 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակի լաբորատորիայի ղեկավար։ 1989թ-ին ստացել է ֆիզմաթ․ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կոչում։ Կյանքի վերջին տարիներին Ամիրխանյանը ԲԱ գիտաշխատող էր և ԲԱ փոքր աստղադիտակների ծառայության ղեկավարը։

Նրա հետազոտության բնագավառներն են գալակտիկաների կոմպակտ խմբերը, Ակտիվ գալակտիկական միջուկները, աստղագիտական սարքաշինությունը։

Ա․ Ամիրխանյանն ավելի քան 30 գիտական հոդվածի հեղինակ է, որոնք տպագրվել են այնպիսի գիտական ամսագրերում, ինչպիսիք են «Ասղաֆիզիկա», եվրոպական «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» և այլն։

Նա հանդիսանում էր Եվրոպական աստղագիտական ընկերության անդամ։

Մելինե Ասրյան