NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 29.12.2020


GTTP ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

Ինչպես արդեն հայտնել էինք, օրերս տեղի ունեցավ Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրի հանձնումը։ Վերապատրաստման այս ծրագիրն ուղղված է նորարական մեթոդներով աստղագիտության դասավանդմանը։

Այս տարի հավաստագրին է արժանացել «Հայոց երկնքի տակ» և «Պատանի հետազոտողի ակումբ» աստղագիտական ծրագրերի ղեկավար Էվելինա Գրացկան։ Հետաքրքիր է այն, որ ծրագրերի ղեկավար լինելուց զատ նա հաճախ հանդես է գալիս նաև վերապատրաստողի դերում։

Հարկ է նշել, որ վերոնշյալ առաջին ծրագրի շրջանակներում Բյուրականի աստղադիտարանի ջանքերով 12 դպրոցի տրամադրվել է աստղադիտակ։

Մելինե Ասրյան