NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 30.12.2020


ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ «ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

Լույս տեսավ «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ» (Communications of the Byurakan Astrophysical Observatory, ComBAO) ամսագրի հերթական՝ հատոր 67-ի 2րդ համարը։ Այս համարը հիմնականում նվիրված է 2020թ․ սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի ունեցած «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ 2» (ASBD-2) միջազգային գիտաժողովի զեկուցումների հիման վրա պատրաստված հոդվածների տպագրությանը։ Ընդամենը տեղ են գտել 33 հոդված և 1 մահախոսական (ԲԱ գիտաշխատող Արթուր Ամիրխանյանի վերաբերյալ)` ընդամենը 208 էջ։ ԲԱ հեղինակների կողմից տպագրվել է ընդամենը 15 հոդված։

«ԲԱ հաղորդումներ» ամսագիրը հիմնադրվել է Վիկտոր Համբարձումյանի կողմից 1946թ-ին, ով այդ ամսագրի գլխավոր խմբագիրն էր մինչև 1985թ․։ 1991-2016թթ․ ամսագիրը չի տպագրվել, սակայն ԲԱ ներկայիս տնօրինությունը 2017-ին այն վերականգնեց, և «ԲԱ հաղորդումները» սկսեցին լույս տեսնել առցանց՝ անգլերեն։ Արդեն լույս են տեսել թիվ 64-67 հատորները՝ ընդհանուր առմամբ 133 հոդվածներով։

«ԲԱ հաղորդումների» համացանցային հղումը՝ https://www.aras.am//combao/։

Մելինե Ասրյան