NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 03.03.2021


ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2021Թ․ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Եվրոպական աստղագիտական ընկերությունը (ԵԱԸ) հրապարակել է ԵԱԸ 2021թ. մրցանակակիրների անունները։ Ինչպես նախորդ տարվա, այնպես էլ 2021թ-ի համար սահմանվել էր 6 մրցանակ։

Նշենք, որ ԵԱԸ-ը զբաղվում է աստղագիտության տարածմամբ և զարգացմամբ Եվրոպայի ողջ տարածքում։

2021թ-ի մրցանակներն ու մրցանակակիրներն են՝

ՏԻԽՈ ԲՐԱՀԵԻ ՄԵԴԱԼ

2021թ․ Տիխո Բրահեի մեդալը շնորհվել է դոկտոր Ֆրանկ Էյզենհաուերին (Մաքս Պլանկի արտերկրային ֆիզիկայի ինստիտուտ, Գերմանիա) Եվրոպական հարավային աստղադիտարանի Շատ մեծ աստղադիտակի SINFONI and GRAVITY գործիքների ղեկավարման համար, ինչն արմատապես փոխեց արտարեգակնային մոլորակների, գերհսկա սև խոռոչների, վաղ տիեզերքում աստղառաջացումով գալակտիկաների ուսումնասիրությունը։

ԼՈԴԵՎԻՅԿ ՎՈԼՉԵՐԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ

2021թ․ Լոդեվիյկ Վոլչերի դասախոսության մրցանակը ստացել է պրոֆ․ Ամինա Հելմին (Գրոնինգենի համալսարան, Նիդեռլանդներ) Ծիր Կաթինի ձևավորման ըմբռնման գործում ունեցած ձեռքբերումների համար, ինչը նրան հաջողվել է՝ դինամիկական կրկնօրինակումների հետ միասին օգտագործելով աստղերի հեռավորությունների, արագությունների, տարիքի և քիմիական տարրերի առատության՝ Գայայի կատարած դիտումները։

ՋՈՍԼԻՆ ԲԵԼ ԲԱՌՆԵԼԻ ՈԳԵՇՆՉՈՒՄ ՄԵԴԱԼ

Ջոսլին Բել Բառնելի ոգեշնչում մեդալը շնորհվել է պրոֆ․ Միրյանա Պովիչին (Եթովպիայի Տիեզերական գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ և Անդալուսիայի աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա) աստղագիտության, գիտության և կրթության զարգացումը՝ որպես աղքատությունից դուրս գալու ճանապարհի և Աֆրիկայում երիտասարդների կյանքի բարելավման համար կատարած իր աշխատանքի համար։

ՄԵՐԱՔ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Գիտական գործունեության վաղ շրջանի լավագույն հետազոտողների 2021թ ՄԵՐԱՔ (MERAC) հիմնադրամի մրցանակներին են արժանացել տեսական աստղաֆիզիկայում դոկտոր Անտուան Շտրուգարեկը (Ֆրանսիական այլընտրանքային էներգիաների և ատոմային էներգիայի հանձնաժողովի Սակլեյի կենտրոն, Ֆրանսիա), դիտողական աստղաֆիզիկայում՝ դոկտոր Կոսիմո Ինսերան (Կարդիֆի համալսարան, Միացյալ Թագավորություն) և Նոր (համակարգչային) տեխնոլոգիաներում՝ պրոֆ․Յուդիթ Սուլագին (Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց, Շվեյցարիա):

ԵԱԸ բոլոր 6 մրցանակակիրները հանդես կգան ելույթներով ԵԱԸ ամենամյա համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 2-ն առցանց ձևաչափով։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան