NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 20.03.2021


ՀԱՅՈՑ ԲՈՒՆ ՕՐԱՑՈՒՅՑՈՎ ԱՅՍՕՐ ՍԿՍՎՈՒՄ Է 4513 ԹՎԱԿԱՆԸ

Այսօր՝ մարտի 21-ին, Հայոց Բուն օրացույցով (Հայկյան տոմար) սկսվում է 4513 թվականը՝ Արեգ ամսվա Արեգ օրը։ Սա այն թվականն է (մ․թ․ա․ 2492թ.), երբ, համաձայն Ղևոնդ Ալիշանի, Հայկ Նահապետը հաղթանակ տարավ Բելի նկատմամբ:

Այս օրացույցը սկիզբ է առնում մ․թ․ա․ 2492 թ-ից։ Շատ քիչ ժողովուրդներ կան, որ հավակնում են ամենահին օրացույց ունենալուն։ Հայերս պատկանում ենք այդ ժողովուրդների թվին՝ ի թիվս եգիպտացիների, շումերների, հրեաների և պարսիկների։

Հայոց Բուն թվականը բացառիկ օրացույց է։ Այստեղ հատուկ անուններ ունեն ոչ միայն ամիսները, այլև ամսվա օրերը և նույնիսկ օրվա ժամերը։ Ըստ հայկական այս օրացույցի` տարին բաղկացած է 30 օրից կազմված 12 ամիսներից և 5 կամ 6 օր տևողության 13-րդ լրացուցիչ ամսից։ Ավանդության համաձայն՝ Հայկական օրացույցի ամսանունները կրել են Հայկ Նահապետի ուստրերի և դուստրերի անունները, իսկ ամսվա օրերը հիմնականում ունեցել են դիցաբանական և սրբավայրերի անուններ։

Հայոց Մեծ թվականից՝ 552թ-ից, արդեն Նոր Տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն՝ օգոստոսի 11-ին։ Ունեցել ենք նաև Հայոց Փոքր (Սարկավագադիր) թվական՝ 1084 թ-ից։

Նշենք, որ մեծ հավանականությամբ, մենք ունեցել ենք նաև նախահայկյան (ավելի հին) օրացույցներ, ինչն այժմ ուսումնասիրվում է, և եթե ապացուցվի, մենք աշխարհի ամենահին օրացույց ունեցող ժողովուրդը կլինենք։

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան