NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG


Byurakan Astrophysical Observatory (BAO) was founded in 1946 on the initiative of academician Victor Ambartsumian, who became the first director of the observatory. It is located on the picturesque southern slope of the mountain Aragats. At the observatory there are 12 observational instruments installed, the larger ones being 2.6 m Cassegrain telescope and 1m Schmidt telescope. Scientific researches of the observatory are related mainly with the instability phenomena taking place in the Universe.
Since 1946 numerous scientific meetings have been held in Byurakan including four symposia and a colloquium of the IAU.
The architectural ensemble of the observatory comprises the administrative buildings and telescope towers. Buildings constructed during 1940-1950’s were designed by the famous Armenian architect Samvel Safarian, while the ones constructed during 1960-1980’s by Sargis Gurzadian.
Besides the scientific research the observatory fulfils an informative activity by organizing excursions and lectures for amateurs.
Since 1998 the Byurakan Observatory bears the name of V. A. Ambartsumian.




Byurakan Astrophysical Observatory as a Research Institute


The Byurakan Astrophysical Observatory (BAO) is one of the 33 NAS RA scientific-research institutes. Its main scientific research field is the instability phenomena of the Universe.




Byurakan Astrophysical Observatory as National Value


The Byurakan Astrophysical Observatory (BAO) was granted the status of “National Value” of the Republic of Armenia in 2013, by the decree of the RA government. BAO is one of the 3 RA National Values together with Matenadaran and Armenian Genocide Museum-Institute.




South West and Central Asia Regional Office


In 2015, the Byurakan Astrophysical Observatory (BAO) was appointed by the International Astronomical Union (IAU) as a host of the South West and Central Asia Regional Office. Being one of the 11 regional offices of Astronomy, it coordinates astronomy for development activities in the nearby countries. The activities are performed within three Task Forces:




The UNESCO Heritage Item of the Byurakan Astrophysical Observatory


In 2011, Markarian survey (the First Byurakan Survey, FBS) was registered in the UNESCO “Memory of the World” documentary heritage list. It is one of the 12 UNESCO items in Armenia and one of the rare scientific heritage items of UNESCO in the whole world.




The Largest Telescopes of the Byurakan Astrophysical Observatory


The ZTA-2.6 telescope (installed in 1975) is the largest observational instrument of the Byurakan Astrophysical Observatory and one of the 10 biggest telescopes of Europe, Asia, Africa and Australia. It is included in the list of the largest scientific equipment of the former USSR territory.




Byurakan Astrophysical Observatory’s 1m Schmidt Telescope (installed in 1960) is one of the world’s 10 largest telescopes of this type and one of the most effective telescopes in general.





Byurakan International Summer School for Young Astronomers among the World’s 3 Best Astronomical Schools


In 2018, Byurakan International Summer School (BISS/ԲՄԱԴ), which is held once per 2 years, was announced one of the world’s best astronomical schools by the International Astronomical Union. The school is intended for young astronomers, MSc and PhD students in Astronomy.





Armenian Virtual Observatory


Armenian Virtual Observatory (ArVO) was created in 2005 and is one of the 20 national projects of the International Virtual Observatories Alliance (IVOA).





Armenian Astronomical Society


The Armenian Astronomical Society (ArAS) was founded in 2001 and brings together 100 astronomers from 20 countries.

Operating at the Byurakan Astrophysical Observatory and being a non-governmental organization (NGO), the Armenian Astronomical Society aims to develop Astronomy in Armenia, foster the collaboration between the Armenian and foreign astronomical institutions, strengthen the connection between the Armenian and foreign astronomers, contribute to the astronomy education and science popularization in Armenia.





Byurakan Astrophysical Observatory as a Unique Architectural Ensemble


The Byurakan Astrophysical Observatory’s architectural ensemble is listed in Armenia as a unique architectural construction. It is also is submitted to the IAU Outstanding Astronomical Heritage (OAH) list as a unique architectural building.

The construction of the observatory’s architectural complex began in 1946 under the supervision of famous architect Samvel Safarian. The first buildings were Viktor Ambartsumian’s house (now house-museum) and the two telescope towers in front of the administrative building.




Armenian National Hero Viktor Ambartsumian House-Museum


Armenian National Hero Viktor Ambartsumian house-museum is situated at the Byurakan Astrophysical Observatory. Viktor Ambartsumian’s house was built in 1950. It was turned into a house-museum in 1998 on the occasion of the great scientist’s 90th anniversary. The house-museum presents Viktor Ambartsumian’s life and activity, family photos, career path including various scientific works, diplomas, certificates and awards.



Byurakan Astrophysical Observatory Pantheon as a Monument of Local Significance


In 2021, by the decree of the Expert committee of the RA Ministry of Education, Science, Culture and Sport, Pantheon of Viktor Ambartsumian and his family members, as well as other Armenian astronomers (established in 1965) situated near the Byurakan Astrophysical Observatory (BAO), was granted the status of a newfound monument of local significance. According to the BAO directorate decision 2021, the cemetery was renamed “Byurakan Astrophysical Observatory Pantheon”.




Byurakan Astrophysical Observatory’s Territory as an Arboretum (Dendropark)


According to the agreement signed between the RA Ministry of Ecology and the Byurakan Astrophysical Observatory in 2017, the Observatory’s green area was recognized as an arboretum (dendropark).





Scientific Tourism Center


In 2016, International Astronomical Union recognized the Byurakan Astrophysical Observatory as the initiator of astronomical tourism (AstroTourism) in the world, while in 2015 according to the agreement signed the same year, it was recognized as Scientific tourism center of Armenia by the Armenian Institute of Tourism.

Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հիմնադրվել է 1946թ-ին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, ով էլ եղավ աստղադիտարանի առաջին տնօրենը։
ԲԱ-ն տեղակայված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանում տեղադրված է 12 դիտողական գործիք, որոնցից ամենամեծը 2,6մ հայելու տրամագծով Կասեգրեն համակարգի աստղադիտակն է, իսկ մյուսը` 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակը։
Աստղադիտարանի գիտական հետազոտությունները գլխավորապես կապված են Տիեզերքի անկայուն երևույթների հետ։
1946թ-ից սկսած՝ Բյուրականի աստղադիտարանում անցկացվել և անցկացվում են բազում գիտական միջոցառումներ՝ այդ թվում ՄԱՄ 4 սիմպոզիում և մեկ կոլոքվիում։
Աստղադիտարանի ճարտարապետական համալիրը բաղկացած է վարչական շենքից և աստղադիտակների աշտարակներից։ 1940-1950-ականներին կառուցված շենքերի նախագծերը պատկանում են Սամվել Սաֆարյանին, իսկ 1960-1980-ականներինը՝ Սարգիս Գուրզադյանին։
Գիտական հետազոտություններից զատ աստղադիտարանը կատարում է նաև տեղեկատվական գործառույթ՝ կազմակերպելով նաև այցելություններ և դասախոսություններ սիրող աստղագետների համար։

1998թ-ից Բյուրականի աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։


Բյուրականի աստղադիտարանը՝ գիտահետազոտական ինստիտուտ


Բյուրականի աստղադիտարանը ՀՀ ԳԱԱ 33 գիտահետազոտական ինստիտուտներից մեկն է, հիմնադրվել է 1946 թ․։ Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը Տիեզերքի անկայուն երևույթներն են: Գիտական գործունեությունն ընդգրկում է հետևյալ ոլորտները․

  • Ակտիվ կորիզներով և ակտիվության այլ ձևերով օժտված գալակտիկաների հայտնաբերում և ուսումնասիրություն,
  • Առաջին և Երկրորդ Բյուրականյան սպեկտրային շրջահայության արտագալակտիկ օբյեկտների ուսումնասիրություն,
  • Գալակտիկաների համակարգերի դիտողական և տեսական հետազոտություն, ներառյալ գալակտիկաների կոմպակտ և լայն խմբերը,
  • Օբյեկտների էվոլյուցիայի վրա ակտիվ գործընթացների ազդեցության ուսումնասիրում,
  • Աստղառաջացման տիրույթների ուսումնասիրություն, ներառյալ մեր Գալակտիկայի երիտասարդ անկայուն օբյեկտները,
  • Աստղասփյուռների և նրանց բնորոշ բնակչության՝ անկայուն և բռնկվող աստղերի, H-ալֆա առաքումային աստղերի, տարաբնույթ ակտիվությամբ, այդ թվում, նաև անիզոտրոպ օպտիկական շիթերով օժտված երիտասարդ աստղերի, ինչպես նաև միգամածությունների հայտնաբերում և ուսումնասիրություն,
  • Բյուրականյան սպեկտրալ շրջահայությունների կապույտ աստղային օբյեկտների և ուշ դասի աստղերի հայտնաբերում և ուսումնասիրություն,
  • Աստղաֆիզիկայի հրատապ խնդիրների մաթեմատիկական մոդելավորում,
  • Տիեզերական օբյեկտների սպեկտրերի մեկնաբանում,
  • Պատահական անհամասեռ միջավայրում ճառագայթման տեղափոխման տեսություն,
  • Դիտողական կոսմոլոգիայի, այդ թվում նաև տիեզերական տարբեր հիեռարխիկ մակարդակների պատկանող օբյեկտների առաջացման ու էվոլյուցիայի խնդիրներ,
  • Աստղագիտական սարքաշինություն, այդ թվում՝ աստղադիտակների և աստղագիտական աշտարակների ու գմբեթների նախագծում և կառուցում:

Բյուրականի աստղադիտարանում գիտական գործունեությունն իրականացվում է հետևյալ գիտահետազոտական բաժիններում.

  • Աստղագիտական շրջահայություններ
  • Անկայուն երեւույթներ
  • Երիտասարդ աստղային օբյեկտներ
  • Աստղաքիմիա, աստղակենսաբանություն եւ արտարեգակնային մոլորակներ
  • Ակտիվ գալակտիկաներ
  • Տեսական աստղաֆիզիկա
  • Բարձր էներգիաների աստղաֆիզիկա
  • Տիեզերական կոմպակտ օբյեկտներ եւ ռելյատիվիստական գրավիտացիա
  • Պատմամշակութային աստղագիտություն

Գիտական հետազոտություններին ծառայում են աստղադիտարանում տեղադրված հինգ դիտողական գործիքները.

  • 2,6մ հայելու տրամագծով Կասեգրեն համակարգի աստղադիտակը, որն աստղադիտարանի ամենամեծ գործիքն է
  • 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակը
  • 53սմ Շմիդտի համակարգի աստղադիտակը
  • 50սմ Կասեգրեն համակարգի աստղադիտակը
  • 40սմ Կասեգրեն համակարգի աստղադիտակը
Ավելին՝

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կայքէջ՝ https://www.sci.am/
Բյուրականի աստղադիտարանի կայքէջ` https://www.bao.am/index.php
Բյուրականի աստղադիտարանը սոցիալական հարթակներում՝ https://www.facebook.com/Byurakan/, https://www.instagram.com/bao.am_official/



Բյուրականի աստղադիտարանը՝ Ազգային արժեք


2013 թ․ ՀՀ կառավարության կողմից Բյուրականի աստղադիտարանին շնորհվել է ՀՀ Ազգային արժեքի կարգավիճակ։ Այն Մատենադարանի և Ցեղասպանության ինստիտուտի հետ մեկտեղ ՀՀ 3 ազգային արժեքներից մեկն է։




Բյուրականի աստղադիտարանը՝ տարածաշրջանային կենտրոն


2015 թ․ Միջազգային աստղագիտական միության կողմից Բյուրականի աստղադիտարանին շնորհվել է հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ։ Այն աշխարհի 11 աստղագիտական տարածաշրջանային կենտրոններից մեկն է եւ համակարգում է զարգացմանը միտված աստղագիտական գործունեությունը տարածաշրջանի երկրներում: Տարածաշրջանային կենտրոնին անդամակցում են Հայաստանը, Վրաստանը, Իրանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Թուրքիան: Այն իր գործունեությունն իրականացվում է հիմնական երեք ուղղություններով.

  • Համալսարաններ եւ հետազոտական աշխատանք (ԱԽ1)
  • Երեխաներ եւ դպրոցներ (ԱԽ2)
  • Հանրայնացում (ԱԽ3)

Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի գլխավոր խնդիրն է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խթանել Աստղագիտության զարգացման կենտրոնի համար մշակված ՄԱՄ 2020-2030 ռազմավարական ծրագրի նպատակները։

Դրանք են՝

  • Մեծապես նպաստել կայուն զարգացման նպատակների ցուցանիշներին, որտեղ հնարավոր է
  • Իրականացնել Աստղագիտության զարգացման կենտրոնի կողմից մշակված «ստորագրված» ծրագրերը
  • Պահպանել «Աստղագիտությունը զարգացման համար» ծրագրի գնահատումն ու հետադարձ կապը
  • Օգտագործել աստղագիտությունը և վերջինիս տեխնոլոգիաները՝ երիտասարդներին հասարակության մեջ մասնագիտական աճի հնարավորություններ ընձեռելու համար
  • Ստեղծել միջճյուղային գործընկերություններ՝ գիտությունը զարգացման համար թեմայի շուրջ
  • Գտնել անհրաժեշտ ֆինանսավորում՝ վերոնշյալ նպատակներն իրականացնելու համար, ինչպես նաև այդ հարցում օժանդակել նմանատիպ այլ նախաձեռնություններ ունեցողներին և այլն։
Ավելին՝

Միջազգային աստղագիտական ընկերություն՝ https://www.iau.org/
Աստղագիտություն զարգացման համար գրասենյակ՝ http://www.astro4dev.org/
Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոն՝ http://iau-swa-road.aras.am/eng/index.php



Բյուրականի աստղադիտարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքը


2011 թ․ Մարգարյանի շրջահայությունը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանի փաստագրական արժեք։ Այն Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 12 արժեքներից մեկն է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հազվագյուտ գիտական արժեքներից է։

Մարգարյանի շրջահայությունը (Առաջին բյուրականյան շրջահայություն), ստեղծվել է Բյուրականի աստղադիտարանում և պարունակում է Բյուրականի աստղադիտարանում հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի և նրա գործընկերների կողմից 1965-1988թթ․ իրականացված եզակի աստղագիտական շրջաhայության գրառումները։ Շրջահայությունը ներառում էր Տիեզերքի երբևէ կատարված ամենամեծ աստղագիտական լուսաչափական ուսումնասիրությունը և համարվում է 20-րդ դարի աստղաֆիզիկայի մեծագույն ձեռքբերումներից մեկը։

Այն տրամադրում է 40․000․000 ցածր դիսպերսիայի սպեկտրային տվյալներ 20․000․000 երկնային մարմինների համար։ Այս գրանցումները կատարվել են ԲԱ 1մ հայելու տրամագծով Շմիդտի աստղադիտակի միջոցով։ Դրանք ընդգրկում են ողջ հյուսիսային երկինքը և հարավային երկնքի մի մասը բարձր գալակտիկական լայնություններում, ինչպես նաև Ծիր Կաթնի որոշակի հատված։ Առաջին բյուրականյան շրջահայությունը սկզբնապես կատարվել է գերմանուշակագույն ճառագայթների ավելցուկով գալակտիկաների որոնումների հիման վրա։ Մարգարյանի և նրա գործընկերների կողմից գերմանուշակագույն ճառագայթների ավելցուկով 1515 գալակտիկաների հայտնաբերումը (հետագայում՝ Մարգարյանի գալակտիկաներ) առաջին և ամենակարևոր աշխատանքն է՝ հիմնված Առաջին բյուրականյան շրջահայության թիթեղների վրա։ Այն թվայնացվել է 2002-2007թթ․ Արեգ Միքայելյանի և իր թիմի կողմից՝ ստեղծելով թվայնացված Առաջին Բյուրականյան շրջահայությունը՝ ցածր դիսպերսիայով լուսաչափական տվյալների ամենամեծ շտեմարանն աշխարհում և բոլոր բնագավառների առաջին թվայնացված նախագիծը Հայաստանում:

Ավելին՝

ՅՈՒՆԵՍԿՕ՝ ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն՝ https://www.un.am/hy/agency/UNESCO
Առաջին թվայնացված բյուրականյան շրջահայություն՝ https://www.aras.am/Dfbs/dfbs.html
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված Հայաստանի արժեքները՝ https://www.bao.am/about/unesco/unesco.php



Բյուրականի աստղադիտարանն ունի խոշորագույն աստղադիտակներ


ԲԱ 2.6մ հայելիով աստղադիտակն (տեղադրվել է 1975թ․) ընդգրկված է նախկին ԽՍՀՄ տարածքի խոշորագույն գիտական սարքավորումների ցանկում։ Հանդիսանում է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ավստրալիայի խոշորագույն 10 աստղադիտակներից մեկը։

ԶՏԱ-2.6մ աստղադիտակը ԲԱ ամենամեծ դիտողական գործիքն է: Աստղադիտակը տեղակայված է Բյուրական գյուղին մոտ՝ ծովի մակարդակից 1406 մ բարձրության վրա: Գլխավոր հայելու տրամագիծը 260 սմ է, հայելու քաշը՝ 4 տ, տեղակայքը՝ հասարակածային, հարաբերական բացվածքը՝ 1:3:85:

Աստղադիտակը կառուցվել է ԼՕՄՕ-ում (Լենինգրադի օպտիկամեխանիկական միավորում, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և իրականում հանդիսանում է Ղրիմի աստղադիտարանում տեղադրված Գ․ Ա․ Շայնի ռեֆլեկտորի նմանակը։ Այս երկու ռեֆլեկտորները, ինչպես նաև Ռուսաստանի Հատուկ աստղադիտարանի (SAO) 6մ աստղադիտակը նախագծել է Բագրատ Իոաննիսյանը՝ ԼՕՄՕ-ի գլխավոր կոնստրուկտորը։ ԶՏԱ-2.6 մ աստղադիտակը տեղադրվել է 1975թ-ին և շահագործման դրվել 1976թ-ին։

Ավելին՝

ԶՏԱ-2.6 մ աստղադիտակի էջը՝ https://www.bao.am/telescopes/2.6m/index_arm.php


ԲԱ Շմիդտի համակարգի 1մ հայելիով աստղադիտակը (տեղադրվել է 1960թ․) նման համակարգի աշխարհի խոշորագույն 10 աստղադիտակներից մեկն է և ընդհանուր առմամբ աշխարհի ամենաարդյունավետ աստղադիտակներից մեկը:

Աստղադիտակը տեղադրվել է 1960թ. 1397 մ բարձրության վրա Բյուրականի աստղադիտարանի տարածքում: Այն կառուցվել է ԼՕՄՕ-ում (Լենինգրադի օպտիկամեխանիկական միավորում), իսկ հայելին պատրաստվել է Գերմանիայում:

Առաջին Բյուրականյան շրջահայությունը այս աստղադիտակի միջոցով կատարված ամենահայտնի աշխատանքն է, որի շնորհիվ ստացվել է 1874 լուսանկարչական թիթեղ: Այստեղ առանձնացվել էն 1500 օբյեկտներ, որոնք այսօր հայտնի են որպես Մարգարյանի գալակտիկաներ: Այս աշխատանքը շարունակվել է Երկրորդ Բյուրականյան շրջահայության շրջանակներում, որը քվազարների հայտնաբերման գործում ամենաարդյունավետ ուսումնասիրություններից է: 1մ Շմիդտի աստղադիտակի օգնությամբ իրականացվել է նաեւ լայնածավալ աշխատանք բաց աստղակույտերում եւ աստղասփյուռներում բռնկվող աստղերի բացահայտման ու ուսումնասիրության ուղղությամբ:

Ավելին՝

Շմիդտի համակարգի 1մ հայելիով աստղադիտակ՝ https://www.bao.am/telescopes/1mschmidt.php



Բյուրականի աստղադիտարանի երիտասարդական դպրոցն աշխարհում լավագույններից է


Բյուրականյան միջազգային ամառային դպրոցները (ԲՄԱԴ, BISS, անցկացվում են 2006թ․-ից) ՄԱՄ-ի կողմից 2018թ․ ճանաչվել են աշխարհում անցկացվող աստղագիտական լավագույն 3 դպրոցներից մեկը։ Մինչ օրս անցկացվել է յոթ ամառային դպրոց՝ 2006, 2008, 2010, 2012, 2016, 2018 և 2020թթ․, ընդ որում 2010-ի դպրոցը միաժամանակ ՄԱՄ-ի Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց էր (ISYA):

Ավելին՝

ԲԱ միջոցառումներ՝ https://www.bao.am/meetings/meetings.php



Բյուրականի աստղադիտարանում գործում է Հայկական վիրտուալ աստղադիտարանը


Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ, ArVO) ստեղծվել է 2005թ․ և հանդիսանում է Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ, IVOA) 19 ազգային նախագծերից մեկը։

ՀՎԱ-ն Բյուրականի աստղադիտարանի ծրագրերից է, որը նպատակ ունի կառուցել տվյալների արխիվացման, դուրսբերման, ձեռքբերման, կրճատման, օգտագործման եւ հրապարակման ժամանակակից համակարգ: Այն հիմնված է Առաջին բյուրականյան շրջահայության վրա եւ հանդիսանում է հայկական կողմի ներդրումը Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսին: Այս ծրագրի շրջանակներում ԲԱ-ն համագործակցում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացված պրոբլեմների ինստիտուտի հետ՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու նպատակով:

ՀՎԱ-ն ներառում է նաեւ Երկրորդ բյուրականյան շրջահայության տվյալների շտեմարանը, Բյուրականի լուսանկարչական արխիվը, ինչպես նաեւ ԲԱ 2.6 մ աստղադիտակով կատարված դիտումների տվյալները:

Ավելին՝

Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանս՝ https://ivoa.net/
Հայկական վիրտուալ աստղադիտարան՝ https://www.aras.am/Arvo/arvo.htm



Բյուրականի աստղադիտարանում գործում է Հայկական աստղագիտական ընկերությունը


Հայկական աստղագիտական ընկերությունը ստեղծվել է 2001թ․ և միավորում է աշխարհի 20 երկրների 100 աստղագետների։

Հայկական աստղագիտական ընկերությունը, լինելով հասարակական կազմակերպություն, նպատակ ունի Հայաստանում զարգացնել աստղագիտությունը, խթանել համագործակցությունը Հայաստանի և արտասահմանի աստղագիտական կառույցների միջև, ամրապնդել կապերը հայ և օտարազգի աստղագետների միջեւ, նպաստել Հայաստանում աստղագիտական կրթությանն ու գիտության մասսայականացմանը: Այն հանդիսանում է Եվրոպական աստղագիտական ընկերության ընկերություններից մեկը:

Գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Բյուրականի աստղադիտարանի, հայկական և համաշխարհային աստղագիտության մասին մանրամասն տեղեկատվության տրամադրումը
  • Էլեկտրոնային տեղեկագրերի տարածումը
  • Տարեկան համաժողովների և երիտասարդ աստղագետների համար Բյուրականյան միջազգային դպրոցների կազմակերպումը
  • Երիտասարդ աստղագետների համար ՀԱԸ տարեկան մրցանակների հանձնումը
  • Հայ աստղագետների տվյալների շտեմարանի և աստղագիտական իրադարձությունների օրացույցի ստեղծումը
  • Կրթական գործունեությունը
  • ՀԱԸ խորհրդի ընթացիկ աշխատանքները

ՀԱԸ կարևորագույն նախաձեռնություններից մեկը Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած գիտական իրադարձության՝ Եվրոպական աստղագիտական տարեկան համագումարի (JENAM-2007) կազմակերպումն էր:

Ավելին՝

Հայկական աստղագիտական ընկերություն՝ https://www.aras.am/index_arm.htm



Բյուրականի աստղադիտարանը՝ բացառիկ ճարտարապետական համալիր


Բյուրականի աստղադիտարանի ճարտարապետական համալիրը ներկայացված է ՄԱՄ «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկում ընգրկվելու համար որպես եզակի ճարտարապետական կառույց։

Աստղադիտարանի ճարտարապետական համալիրի կառուցման աշխատանքները սկսվել են 1946 թ.՝ հայտնի ճարտարապետ Սամվել Սաֆարյանի ղեկավարությամբ: Առաջին կառույցներից էին Վ.Համբարձումյանի տունը, որն այսօր հանդիսանում է տուն-թանգարան, ինչպես նաեւ գլխավոր մասնաշենքի դիմաց գտնվող երկու փոքր դիտակները: 1940-1950-ականներին կառուցված շենքերի նախագծերը պատկանում են Սամվել Սաֆարյանին, իսկ 1960-1980-ականներինը՝ Սարգիս Գուրզադյանին։ Աստղադիտարանի պաշտոնական բացումը կատարվել է 1956 թ.:




Բյուրականի աստղադիտարանի տարածքում է գտնվում Հայաստանի Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը


ՀՀ Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի առանձնատունը կառուցվել է 1950 թ․։ Այն որպես տուն-թանգարան բացվել է 1998թ՝ մեծանուն գիտնականի 90-ամյակի առթիվ։ Տուն-թանգարանում ներկայացված են Վիկտոր Համբարձումյանի կենսագրությունը, ընտանեկան լուսանկարներ, մասնագիտական անցած ուղին՝ բազմաթիվ դիպլոմներ, գիտական աշխատանքներ, պատվոգրեր ու պարգևներ։ Տուն-թանգարանը ուսուցողական ու ոգեշնչման յուրահատուկ միջավայր է, ամեն տարի ընդունում է հազարավոր այցելուներ, հիմնականում՝ դպրոցականներ, որոնց համար մուտքն անվճար է։




Բյուրականի աստղադիտարանի պանթեոնը տեղական նշանակության հուշարձան է


2021թ․ ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել Բյուրականի աստղադիտարանին հարող տարածքում գտնվող Վիկտոր Համբարձումյանի, նրա ընտանիքի անդամների և այլ հայ աստղագետների տապանատունը (1965թ․)։

Այն ստեղծվել է 1965թ-ին, երբ այստեղ ամփոփվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հոր՝ բանասեր, Հոմերոսի պոեմների հայ թարգմանիչ Համազասպ Ասատուրի Համբարձումյանի աճյունը։ Այժմ այստեղ են հանգչում ինչպես Վիկտոր Համբարձումյանի ընտանիքի անդամների, այնպես էլ հայ գիտության և մշակույթի նշանավոր այլ գործիչների աճյունները ևս:

Ամեն տարի սեպտեմբերի 18-ին՝ հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրը, որը Հայաստանում նշվում է նաև որպես աստղագիտության օր, Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն այցելում են Համբարձումյանի շիրիմ՝ հարգանքի տուրք մատուցելու։ Այսուհետ այդ շիրիմն արդեն որպես հուշարձան պաշտոնական կարգավիճակ կունենա։




Բյուրականի աստղադիտարանը՝ դենդրոպարկ


2017թ․ ՀՀ Բնապահպանության նախարարության և Բյուրականի աստղադիտարանի միջև կնքված պայմանագրով Բյուրականի աստղադիտարանի կանաչ տարածքը ճանաչվել է որպես դենդրոպարկ։

Դենդրոպարկի ստեղծման համար անհրաժեշտ է այգիների տարածքների ընդլայնման, պարիսպների վերանորոգման աշխատանքներ, առանձնացնել աստղադիտարան տանող ճանապարհը Բյուրական գյուղ տանող ճանապարհից՝ ստեղծելով յուրահատուկ պահպանվող տարածք։

Ավելին՝
http://www.mnp.am/am/post/192



Բյուրականի աստղադիտարանը՝ գիտական տուրիզմի կենտրոն


2016թ․ Բյուրականի աստղադիտարանը ՄԱՄ կողմից ճանաչվել է որպես աշխարհում աստղագիտական տուրիզմի նախաձեռնող և Տուրիզմի հայկական ինստիտուտի կողմից՝ համաձայն 2015թ․ պայմանագրի որպես Հայաստանի գիտական տուրիզմի կենտրոն։

«Աստղագիտական տուրիզմ» կայքէջը նպատակ ունի ներկայացնել տարածաշրջանի աստղագիտական վայրերը, աստղագիության պատմությանն ու դրա զարգացմանը, տեղեկություններ ժամանակակից և հնագույն աստղադիտարանների, արեգակնային ժամացույցների, աստղացուցարանների, Տիեզերքին առնչվող թանգարանների և այլնի մասին։ Կայքէջում տեղադրված քարտեզը ներկայացնում է գիտական կենտրոնները ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում։

Տուրիզմի հայկական ինստիտուտում գործում է գիտական տուրիզմի ամբիոն, որի հետ համատեղ իրականացվում են հետազոտություններ և կազմակերպվում են տարբեր հանդիպումներ ու դասընթացներ։

Ավելին՝

Գիտական տուրիզմի կենտրոն՝ https://www.aras.am/BAO/SciTourism/arm/index.php
Հայաստանի գիտական տուրիզմի ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/SciTourism/


0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան