NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 08.04.2019


ՊԱՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱԿՈՒՄԲ

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում ապրիլի 13-14-ին տեղի կունենա «ՊԱՏԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱԿՈՒՄԲ» խորագիրը կրող ուսուցիչների վերապատրաստման 2-րդ փուլը:

Ծրագրին կմասնակցեն 20 ուսուցիչներ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Տավուշի և Երևանի դպրոցներից:

Դասընթացի շրջանակներում առաջարկվում է՝

  • պատանի հետազոտողի խմբակի վարում (ինչպե՞ս սկսել, ինչի՞ն ուշադրություն դարձնել)
  • աստղագիտության, ֆիզիկայի, քիմիայի ներկայացում փորձերի և խաղերի միջոցով
  • շրջագայություն Բյուրականի աստղադիտարանում:

Նշենք, որ նախագիծն իրականացվում է Հայկական աստղագիտական ընկերության և Անդր դը քամն սկայ (Under the Common Sky) լեհական կազմակերպության միջոցով:

Վերապատրաստումը կանցկացնեն Մարտա Սկրզիպովսկան, Էվելինա Գրացկան (Լեհաստան), Մարինե Չելիձեն, Նատելա Բագրատիշվիլին, Նատո Սամխարաձեն (Վրաստան):

Շահառու բոլոր դպրոցներում հիմնված խմբակներում 2 ուստարվա ընթացքում կանցկանցվեն հանդիպումներ: 2018/2019 ուստարվա ավարտին յուրաքանչյուր դպրոց տեղի համայնքում կկազմակերպի միջոցառում` գիտելիքներով և նոր մեթոդաբանությամբ կիսվելու նպատակով:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան