NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.04.2020


ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) ստեղծել է «Աստղագիտությունը կրթության համար» գրասենյակը, որը կզբաղվի աստղագիտության վերաբերյալ դասընթացների անցկացմամբ և ռեսուրսների տրամադրմամբ՝ աստղագիտությունը կրթական ոլորտի գործիք, կրթության և դասավանդման խթան դարձնելու նպատակով։ Գրասենյակը բացվել է Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում` աստղագիտության հանրայնացման կենտրոնում։

Նոր գրասենյակը կհետապնդի հետևյալ նպատակները՝

  • Ստեղծել Աստղագիտական կրթության ազգային կոորդինատորների ցանց
  • Վերոնշյալ ցանցի միջոցով համագործակցել կրթական ծրագրերի մասնագետների, ինչպես նաև կրթության նախարարությունների հետ
  • Ուսումնասիրել, թե ինչպես է դասավանդվում աստղագիտությունը ՄԱՄ երկրներում
  • Ուսուցիչների համար կազմակերպել տարածաշրջանային կամ միջազգային դպրոցներ աստղագիտական կրթության վերաբերյալ և այլն

Նշենք, որ Մարիետտա Գյուլզադյանը, Սոնա Ֆարմանյանը և Արմինե Փաթաթանյանն ընտրվել են որպես ՄԱՄ Աստղագիտությունը կրթության համար գրասենյակի Աստղագիտական կրթության հայաստանյան ազգային կոորդինատորներ։

Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ https://www.iau.org/news/announcements/detail/ann18054/

Մելինե Ասրյան