NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 27.07.2020


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՆԱ ՄԱՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Ս․թ․ հուլիսի 6-ին Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) և ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի միջև կնքվեց պայմանագիր՝ համաձայն որի Բյուրականի աստղադիտարանը կշարունակի մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Պայմանագիրը ուժի մեջ կլինի 5 տարի։

Սկսած 2010թ-ից՝ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հանդիսանում է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Աստղագիտության զարգացման կենտրոնի համար մշակված ՄԱՄ ռազմավարական ծրագրերի իրականացման գրծում ներգրավված առաջատար կազմակերպություն, ինչը կշարունակվի նաև 2020-2030թթ։ ԲԱ-ն տարածաշրջանում կկատարի համակարգողի դեր, ինչն անհրաժեշտ է ռազմավարական համալիր մոտեցման համար։ Բացի այդ ակնկալվում է, որ այն կնախաձեռնի և կզարգացնի նոր ծրագրեր, որոնք կհամապատասխանեն Աստղագիտության զարգացման կենտրոնի նպատակներին։

Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի գլխավոր խնդիրն է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խթանել Աստղագիտության զարգացման կենտրոնի համար մշակված ՄԱՄ 2020-2030 ռազմավարական ծրագրի նպատակները։

Դրանք են՝

  • Մեծապես նպաստել կայուն զարգացման նպատակների ցուցանիշներին, որտեղ հնարավոր է
  • Իրականացնել Աստղագիտության զարգացման կենտրոնի կողմից մշակված «ստորագրված» ծրագրերը
  • Պահպանել «Աստղագիտությունը զարգացման համար» ծրագրի գնահատումն ու հետադարձ կապը
  • Օգտագործել աստղագիտությունը և վերջինիս տեխնոլոգիաները՝ երիտասարդներին հասարակության մեջ մասնագիտական աճի հնարավորություններ ընձեռելու համար
  • Ստեղծել միջճյուղային գործընկերություններ՝ գիտությունը զարգացման համար թեմայի շուրջ
  • Գտնել անհրաժեշտ ֆինանսավորում՝ վերոնշյալ նպատակներն իրականացնելու համար, ինչպես նաև այդ հարցում օժանդակել նմանատիպ այլ նախաձեռնություններ ունեցողներին և այլն։

Ավելին

ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, որը տեղակայված է Հարավային Աֆրիկայում, հիմնել է համակարգման 11 տարածաշրջանային գրասենյակ Կոլումբիայում և Չիլիում (Անդյան տարածաշրջան), Հորդանանում (Արաբական աշխարհ և արաբերեն), Եթովպիայում (Արևելյան Աֆրիկա), Չինաստանում (Արևելյան Ասիա և չինարեն), Նիդերլանդներում (Եվրոպա), ԱՄՆ-ում (Հս. Ամերիկա), Պորտուգալիայում (պորտուգալերեն), Թաիլանդում (Հարավարևելյան Ասիա), Հայաստանում (Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիա), Զամբիայում (Հարավային Աֆրիկա) և Նիգերիայում (Արևմտյան Աֆրիկա):

Գրասենյակներն իրականացնում են երկու գործառույթ։ Տեղական գրասենյակները համակարգում են «աստղագիտությունը զարգացման համար» ծրագրերը հարևան երկրներում, մինչդեռ լեզուների փորձաքննության կենտրոնները զբաղվում են լեզվի և/կամ մշակույթի հարցերով։

Գրասենյակներից յուրաքանչյուրը լինելու է տեղական որևէ կառույցի կազմում և վայելելու է տեղական գործընկերների աջակցությունը։

Ներկայումս Աստղագիտության զարգացման կենտրոնի կազմի մեջ մտնում են 11 տարածաշրջանային գրասենյակ և լեզվի փորձաքննության կենտրոն։

Մելինե Ասրյան